Լրահոս

24.07.2013 09:43


Տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա

«Ժողովուրդ» թերթին հաջողվել է պարզել, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ որևէ իրավական ակտ չկա ։

«Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Բացի արի ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին։

Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով՝ որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են. ինչպես հայտնի է՝ Տարոն Մարգարյանը, նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ»,– գրում է աղբյուրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը