Աշխարհ

24.07.2013 10:18


Մեքսիկայում շարունակվում են ավազակային հարձակումները ոստիկանական ուժերի վրա

Մեքսիկայում  շարունակվում են ավազակային հարձակումները ոստիկանական ուժերի վրա

Նախօրեին Մեքսիկայի Միչոական նահանգում ավազակային հարձակում է տեղի ունեցել դաշնային ոստիկանական ուժերի վրա։ Փոխհրաձգությունից սպանվել է 22 մարդ։ Ընդ որում նրանցից միայն երկուսն է ոստիկան։ «ՌԻԱ-Նովոստի»–ի փոխանցմամբ՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում արձանագրվել է ոստիկանական ստորաբաժանումների վրա հարձակման 6 փորձ։

Ավելի վաղ տեղի իշխանությունները հաղորդել էին ավազակային մեկ հարձակման մասին, որի հետևանքով վիրավորվել էր 13 մարդ։ Միչոական նահանգում անվտանգության ապահովման խստագույն միջոացառումներ են ձեռնարկվել։

Նշենք, որ Մեքսիկայի Միչոական և Գուանհուատո նահանգները համարվում են «Տամպլիերների միաբանության ասպետներ» թմրակարտելի «ռազմական հենասյուները»։

Այս խորագրի վերջին նյութերը