Իշխանության դեմքը և Տարոնի ընտրազանգվածը (տեսանյութ)
Երեկվանից արդեն «Ֆեյսբուքում» տեղեկություններ էին հայտնվել, որ Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանին պատկանող թիվ 5 երթուղայինի վարորդներին հրահանգել են՝ այսօրվանիցեթեորևէմեկը 100 դրամվճարի, բոլորըհամատարածկանգնեցնումենմեքենան ու հրաժարվումշարունակելերթուղին: Այսինքն՝ խնդիր է դրված վարորդներին և ուղևորներին կռվեցնել։
Այսօր առավոտյան՝ 10։30–ի սահմաններում, Ավանի «Բեյսիք հաուս» խանութին հարակից կանգառում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ, «Վճարի՛ր հարյուր դրամ» բողոքի գործողության շրջանակներում ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել չվճարել 150 դրամ:
Տեղում գտնվող «7օր»-ի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես է սա վրդովեցրել միշարքերթուղայինգծերի վարորդների, իսկ երբքաղաքացիների մեծ մասըլսելովայդկոչը՝սկսելէ 100 դրամվճարել, վարորդները համատարածբոյկոտենհայտարարել:
Թիվ 20 և թիվ 41 ավտոբուսների, ինչպես նաև թիվ 20 երթուղայինիվարորդներըմեքենաներըկանգնեցրելեն հենց փողոցի մեջտեղում՝ բոլորուղևորներինիջեցնելովմեքենաներից: Ուղևորներն իրենց հերթին իջել են՝ հրաժարվելով վճարել 150 դրամը։
Վարորդները բողոքել են, որ իրենց «գծի փողը» 50 տոկոսով ավելացվել է, իրենք ստիպված դա պետք է վճարեն և չեն կարող 100 դրամով վարել: «7 օր»–ի թղթակիցը վարորդներից հետաքրքրվել է, թե արդյոք իրենց դժգոհությունների մասին հայտնե՞լ են «գծի տերերին»։ Վերջինները պատասխանել են՝ այո՛, սակայն «գծիտերը»հայտարարելէ, որ դաիրենհետաքրքիրչէ:
Վարորդների պահվածքից վրդովված՝ ուղևորներից մի քանիսը «7օր»–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որիրենքոգևորվածեներիտասարդներիպայքարով, ևեթեմինչայդ 150 դրամէինվճարում, ապաայժմ,տեսնելովերիտասարդներիպայքարը,ամաչումեն 150 դրամվճարելևայսուհետ միմիայն 100 դրամ են տալու:
Դեպքի վայրում են հավաքվել նաև մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև «թաղի տղերքը»։ «Թաղայինները» կանգառներում են հավաքվել՝ 100 դրամ չվճարելու կոչ անողների հետ կռիվ սարքելու համար։ Դատելով ամենից՝ կանգառներում հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնարարված է չտեսնելու տալ թաղի տղերքի «քաջագործությունները»։ Երբ նրանցից մեկը նկատել է տեսախցիկը, սպառնացել է իրեն նկարահանող «7օր»–ի լրագրող Արեգնազ Մանուկյանին«Մի՛ նկարի, արա՛», «Թեքի՛ հլը, ասում եմ», «Գամ տփեմ», «Կամեռադ կջարդեմ», «Որ իմանաս ով եմ՝ չես նկարի», «Արա՛, հա՛, սպառնում եմ» ու նմանատիպ այլ լկտի արտահայտություններով։
Սակայն տեսնելով, որ մեր լրագրողըշարունակումէիրաշխատանքը, սույն «թաղի տղան»կրկինմոտեցելէնրան ու շարունակել սպառնալիքները։ Քիչ ավելի ուշ նա հեռացել է 16 880 համարանիշով «suzuki» մակնիշի սև մեքենայով։
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության զգոն հայացքի ներքո։ Մեր լրագրողին ոստիկաններն առաջարկել են միջադեպի կապակցությամբ հայտարարություն տալ բաժնում։ Նրանց տեղեկացնենք, որ եթե տեղում գտնվող ոստիկաններն իրոք շահագրգռված են հասարակական կարգի պահպանմամբ, ապա այս հրապարակումը կարող են ընդունել որպես դիմում–բողոք։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ ինչպես Երևանի ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի համար, ոստիկանության «կռիշի» տակ, աշխատում էր թաղային խուժանը, այնպես էլ հիմա նույն խուժանը Տարոնի երթուղային գծերն է պաշտպանում։
Իշխանության դեմքը և Տարոնի ընտրազանգվածը (տեսանյութ)
Երեկվանից արդեն «Ֆեյսբուքում» տեղեկություններ էին հայտնվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող թիվ 5 երթուղայինի վարորդներին հրահանգել են՝ այսօրվանից եթե որևէ մեկը 100 դրամ վճարի, բոլորը համատարած կանգնեցնում են մեքենան ու հրաժարվում շարունակել երթուղին: Այսինքն՝ խնդիր է դրված վարորդներին և ուղևորներին կռվեցնել։
Այսօր առավոտյան՝ 10։30–ի սահմաններում, Ավանի «Բեյսիք հաուս» խանութին հարակից կանգառում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ, «Վճարի՛ր հարյուր դրամ» բողոքի գործողության շրջանակներում ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել չվճարել 150 դրամ:
Տեղում գտնվող «7օր»-ի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես է սա վրդովեցրել մի շարք երթուղային գծերի վարորդների, իսկ երբ քաղաքացիների մեծ մասը լսելով այդ կոչը՝ սկսել է 100 դրամ վճարել, վարորդները համատարած բոյկոտ են հայտարարել:
Թիվ 20 և թիվ 41 ավտոբուսների, ինչպես նաև թիվ 20 երթուղայինի վարորդները մեքենաները կանգնեցրել են հենց փողոցի մեջտեղում՝ բոլոր ուղևորներին իջեցնելով մեքենաներից: Ուղևորներն իրենց հերթին իջել են՝ հրաժարվելով վճարել 150 դրամը։
Վարորդները բողոքել են, որ իրենց «գծի փողը» 50 տոկոսով ավելացվել է, իրենք ստիպված դա պետք է վճարեն և չեն կարող 100 դրամով վարել: «7 օր»–ի թղթակիցը վարորդներից հետաքրքրվել է, թե արդյոք իրենց դժգոհությունների մասին հայտնե՞լ են «գծի տերերին»։ Վերջինները պատասխանել են՝ այո՛, սակայն «գծի տերը» հայտարարել է, որ դա իրեն հետաքրքիր չէ:
Վարորդների պահվածքից վրդովված՝ ուղևորներից մի քանիսը «7օր»–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ իրենք ոգևորված են երիտասարդների պայքարով, և եթե մինչ այդ 150 դրամ էին վճարում, ապա այժմ, տեսնելով երիտասարդների պայքարը, ամաչում են 150 դրամ վճարել և այսուհետ միմիայն 100 դրամ են տալու:
Ի դեպ, տեսնելով փողոցի մեջտեղում մոլորված կանգնած քաղաքացիներին՝ պատահական անցնող բազմաթիվ անհատ վարորդներ առաջարկել են նրանց անվճար տեղափոխել:
Դեպքի վայրում են հավաքվել նաև մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև «թաղի տղերքը»։ «Թաղայինները» կանգառներում են հավաքվել՝ 100 դրամ չվճարելու կոչ անողների հետ կռիվ սարքելու համար։ Դատելով ամենից՝ կանգառներում հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնարարված է չտեսնելու տալ թաղի տղերքի «քաջագործությունները»։ Երբ նրանցից մեկը նկատել է տեսախցիկը, սպառնացել է իրեն նկարահանող «7օր»–ի լրագրող Արեգնազ Մանուկյանին «Մի՛ նկարի, արա՛», «Թեքի՛ հլը, ասում եմ», «Գամ տփեմ», «Կամեռադ կջարդեմ», «Որ իմանաս ով եմ՝ չես նկարի», «Արա՛, հա՛, սպառնում եմ» ու նմանատիպ այլ լկտի արտահայտություններով։
Սակայն տեսնելով, որ մեր լրագրողը շարունակում է իր աշխատանքը, սույն «թաղի տղան» կրկին մոտեցել է նրան ու շարունակել սպառնալիքները։ Քիչ ավելի ուշ նա հեռացել է 16 880 համարանիշով «suzuki» մակնիշի սև մեքենայով։
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության զգոն հայացքի ներքո։ Մեր լրագրողին ոստիկաններն առաջարկել են միջադեպի կապակցությամբ հայտարարություն տալ բաժնում։ Նրանց տեղեկացնենք, որ եթե տեղում գտնվող ոստիկաններն իրոք շահագրգռված են հասարակական կարգի պահպանմամբ, ապա այս հրապարակումը կարող են ընդունել որպես դիմում–բողոք։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ ինչպես Երևանի ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի համար, ոստիկանության «կռիշի» տակ, աշխատում էր թաղային խուժանը, այնպես էլ հիմա նույն խուժանը Տարոնի երթուղային գծերն է պաշտպանում։
7or.am