Տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը հակաիրավական ու հակասոցիալական որոշում է
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօրվա բացօթյա ասուլիսին հայտարարել են, որ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը հակաիրավական է և նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը:
Բանախոսները հայտարարել են, որ չեն ընդունում Երևանի քաղաքապետարանի որոշումը։ Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանն ընդգծել է, որ քաղաքապետի որոշումը չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ մտել։ «Քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել վճարել 150 դրամ: Հազարավոր մարդիկ, ովքեր վճարել են 150 դրամ, խաբված են։ Մեր անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական, այլև հակաիրավական որոշմանը»,-հայտարարեց ակտիվիսը։ Սոցիոլոգ Սոնյա Մսրյանն էլ հայնել է, որ բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչ քաղաքապետարանը տրասնպորտի սակագինը կրկին չդարձնի 100 դրամ:
Տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը հակաիրավական ու հակասոցիալական որոշում է
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօրվա բացօթյա ասուլիսին հայտարարել են, որ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը հակաիրավական է և նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը:
Բանախոսները հայտարարել են, որ չեն ընդունում Երևանի քաղաքապետարանի որոշումը։ Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանն ընդգծել է, որ քաղաքապետի որոշումը չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ մտել։ «Քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել վճարել 150 դրամ: Հազարավոր մարդիկ, ովքեր վճարել են 150 դրամ, խաբված են։ Մեր անհնազանդությունն ուղղված է ոչ միայն հակասոցիալական, այլև հակաիրավական որոշմանը»,-հայտարարեց ակտիվիսը։
Սոցիոլոգ Սոնյա Մսրյանն էլ հայնել է, որ բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչ քաղաքապետարանը տրասնպորտի սակագինը կրկին չդարձնի 100 դրամ:
7or.am