Լրահոս

15.07.2009 15:58


Ա. Մելիքյան. «Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է»

Ա. Մելիքյան. «Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է»

-Համանախագահների միջև համաձայնություն կա մեկ հարցում միայն։ Այդ հարցը հետևյալն է. Հայաստանը պետք է տարածքները հանձնի Ադրբեջանին, բայց թե ում ձեռամբ դա կարվի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե Եվրամիության,  այստեղ է ծավալված մրցակցությունը։ Այս համաձայնությունը չի վերաբերում իրական շահերին, այլ նրան, որ Հայաստանը պետք է տարածքները հանձնի,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ու հայտնել, որ իր կարծիքով՝միանգամայն հակառակն ՝որևէ տարածք որևէ մեկին չպետք է հանձնվի։

-Կարծում եմ, որ տարածքներ հանձնելու հաշվարկը սխալ է և անիրագործելի։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ԼՂՀ տարածքի և ժողովրդի անվտանգության հարցը, և ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ ցամաքային կապ, Ա. Մելիքյանն ասել է.

-Մադրիդյան սկզբունքներում դա նշանակում է մի նեղլիկ կապուղի, որով Հայաստանը և Ղարաբաղը կապված կլինեն միմյանց։ Ըստ էության, կարող ենք համարել, որ Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է։ Այդ միջանցքը թողնելու են նրա համար, որ Ղարաբաղի հայությունը լքի Ղարաբաղը։ Դրանով էլ «կապահովվի» նրանց անվտանգությունը: Կհեռանան, ապահով կապրեն Հայաստանում կամ այլ տեղում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը