Որքան հասկացա ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքից, Օբաման, Օլանդը, Պուտինը, ԵՄ-ն՝ Ֆյուլեով-բանով ... էս բոլորն են մեղավոր մեզանում տեղի ունեցող թանկացումների համար ... սաղ իրենց ձեռքի գործն է ...
Ճիշտն ասած՝ ես չգիտեի, որ Օբաման, Օլանդը, Պուտինը, ԵՄ պաշտոնյաները գծատերեր են Հայաստանում։ Չգիտեի, որ մեր էս թանկացումները գեոպոլիտիկ նշանակության թանկացումներ են: Փաստորեն, աշխարհը մեզ հետ արդեն հաշվի է նստում:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա չենք կարող չնկատել, որ ըստ պալատին սպասարկող լրատվամիջոցների՝ Սերժ Սարգսյանն «արևմտամետ» գործիչ է: Մասնավորապես Մարթենսի հետ է նստում-վեր կենում, Օլանդին, եվրոպական այլ երկրների ղեկավարների է շնորհավորական կամ ցավակցական ուղերձներ ու հեռագրեր ուղարկում:
Լավ, գոնե սրանք պետք է ձեռնպահ մնային և ոչ թե «Հայաստանի գլխին սարքեին», ինչպես պնդում է ՀՀԿ փոխնախագահը:
Նույնն է թե՝ սարքում են էն «արևմտամետ» Սերժ Սարգսյանի գլխին, որն այս օրերին հանգստանում է Եվրոպայում:
Հետաքրքիր է՝ նման հայտարարություն անելիս Զոհրաբյանն ինչո՞ւ է մտահան արել այն, որ իր կուսակցության առաջնորդն «արևմտամետ» է, որը ԵԺԿ համագումարներում ու գագաթաժողովներում հայտարարում է, թե. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո, իր ներկա նպատակադրումներով և իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժեվորման կարևորագույն օղակներից մեկը: Հետևաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը»:
Հարց՝ այսպիսի ճառ ասողի գլխին մի՞թե կարելի է «սարքել»:
Բայց, ըստ ՀՀԿ փոխնախագահի, պարզվում է՝ «սարքում» են:
Գուցե պատճառն այն է, որ «բարեփոխումների ջատագովը», դրանք իրականացնելու փոխարեն, ինքնամոռաց տրվել է թանկացումների՞ն, կամ բարեփոխումները շփոթել է թանկացումների՞ հետ: Եվ այս պատճառո՞վ են նրա գլխին «սարքում»:
Հնարավոր է: Սակայն ՀՀԿ փոխնախագահի ակնարկածն այլ է, որ միայն իրեն է հասու, և միայն ինքը կարող է հասկանալ:
Հարգելի՛ պարոն Զոհրաբյա՛ն, եթե դուք՝ իբրև իշխանություն, և ձեր առաջնորդը՝ իբրև երկրի ղեկավար, գռփում ու թալանում եք սեփական ժողովրդին, իբրև «քաղաքական ընտանիք»՝ ապիկար եք և գործում եք երկրի ու ժողովրդի դեմ, ապա գերտերություններն ի՞նչ կապ ունեն դրանում:
«Կապ ունեն» այնքանով, որ, այո՛, տեսնելով, թե ինչպես եք ընտրություններին տոկոս «խփում» ու նորից մնում իշխանության՝ շարունակելով կեղեքել ու ստորացնել ՀՀ քաղաքացիներին, նույն գերտերությունները մեր երկրի հետ կարող են վարվել այնպես, ինչպես կամենան:
Հետևաբար, եթե կա մեկը, որ սարքում է Հայաստանի գլխին, ապա այդ մեկը հաստատապես Սերժ Սարգսյանն է:
Հայաստանի գլխին սարքողը մեկն է
Որքան հասկացա ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքից, Օբաման, Օլանդը, Պուտինը, ԵՄ-ն՝ Ֆյուլեով-բանով ... էս բոլորն են մեղավոր մեզանում տեղի ունեցող թանկացումների համար ... սաղ իրենց ձեռքի գործն է ...
Ճիշտն ասած՝ ես չգիտեի, որ Օբաման, Օլանդը, Պուտինը, ԵՄ պաշտոնյաները գծատերեր են Հայաստանում։
Չգիտեի, որ մեր էս թանկացումները գեոպոլիտիկ նշանակության թանկացումներ են:
Փաստորեն, աշխարհը մեզ հետ արդեն հաշվի է նստում:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա չենք կարող չնկատել, որ ըստ պալատին սպասարկող լրատվամիջոցների՝ Սերժ Սարգսյանն «արևմտամետ» գործիչ է: Մասնավորապես Մարթենսի հետ է նստում-վեր կենում, Օլանդին, եվրոպական այլ երկրների ղեկավարների է շնորհավորական կամ ցավակցական ուղերձներ ու հեռագրեր ուղարկում:
Լավ, գոնե սրանք պետք է ձեռնպահ մնային և ոչ թե «Հայաստանի գլխին սարքեին», ինչպես պնդում է ՀՀԿ փոխնախագահը:
Նույնն է թե՝ սարքում են էն «արևմտամետ» Սերժ Սարգսյանի գլխին, որն այս օրերին հանգստանում է Եվրոպայում:
Հետաքրքիր է՝ նման հայտարարություն անելիս Զոհրաբյանն ինչո՞ւ է մտահան արել այն, որ իր կուսակցության առաջնորդն «արևմտամետ» է, որը ԵԺԿ համագումարներում ու գագաթաժողովներում հայտարարում է, թե. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո, իր ներկա նպատակադրումներով և իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժեվորման կարևորագույն օղակներից մեկը: Հետևաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը»:
Հարց՝ այսպիսի ճառ ասողի գլխին մի՞թե կարելի է «սարքել»:
Բայց, ըստ ՀՀԿ փոխնախագահի, պարզվում է՝ «սարքում» են:
Գուցե պատճառն այն է, որ «բարեփոխումների ջատագովը», դրանք իրականացնելու փոխարեն, ինքնամոռաց տրվել է թանկացումների՞ն, կամ բարեփոխումները շփոթել է թանկացումների՞ հետ: Եվ այս պատճառո՞վ են նրա գլխին «սարքում»:
Հնարավոր է: Սակայն ՀՀԿ փոխնախագահի ակնարկածն այլ է, որ միայն իրեն է հասու, և միայն ինքը կարող է հասկանալ:
Հարգելի՛ պարոն Զոհրաբյա՛ն, եթե դուք՝ իբրև իշխանություն, և ձեր առաջնորդը՝ իբրև երկրի ղեկավար, գռփում ու թալանում եք սեփական ժողովրդին, իբրև «քաղաքական ընտանիք»՝ ապիկար եք և գործում եք երկրի ու ժողովրդի դեմ, ապա գերտերություններն ի՞նչ կապ ունեն դրանում:
«Կապ ունեն» այնքանով, որ, այո՛, տեսնելով, թե ինչպես եք ընտրություններին տոկոս «խփում» ու նորից մնում իշխանության՝ շարունակելով կեղեքել ու ստորացնել ՀՀ քաղաքացիներին, նույն գերտերությունները մեր երկրի հետ կարող են վարվել այնպես, ինչպես կամենան:
Հետևաբար, եթե կա մեկը, որ սարքում է Հայաստանի գլխին, ապա այդ մեկը հաստատապես Սերժ Սարգսյանն է:
Կիմա Եղիազարյան