Լրահոս

24.07.2013 15:24


Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Բարեգործություն Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով բրիտանական ֆոնդեր:

Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով, խնդրեցին թագաժառանգին և թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները: Դեսպան Քեթի Լիչը նշեց, որ ոգևորված է՝ տեսնելով, թե ինչպես են բոլորը բրիտանացիների հետ կիսում թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա հավելեց, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք, ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին, լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որևէ երեխայի:

Այդ կապակցությամբ Երևանում բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ և կտրամադրվի Հայաստանում ապրող որևէ անապահով ընտանիքի երեխայի:

Երևանում բրիտանական դեսպանատունն այսքանով չի սահմանափակում Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան հետ կապված միջոցառումները: Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, դեսպանատան «մունետիկները» տեղեկատվական դրոշակների միջոցով թագաժառանգի ծննդյան լուրը կտարածեն Երևանի այգիներում ու հանրային վայրերում:

Այս խորագրի վերջին նյութերը