Աշխարհ

24.07.2013 17:19


Բիձինա Իվանիշվիլին հեռանում է իշխանությունից, բայց ոչ քաղաքականությունից

Բիձինա Իվանիշվիլին հեռանում է իշխանությունից, բայց ոչ քաղաքականությունից

Այսօր «Պալիտրա թիվի» հեռուստաընկերության եթերում իշխող «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայից Վրաստանի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռանում է պաշտոնից, բայց ոչ քաղաքականությունից:

Նրա խոսքերով՝ Բիձինա Իվանիշվիլին դեռ երկու տարի առաջ էր հայտարարել քաղաքականությունից դուրս գալու իր ծրագրերի մասին:

Մարգվելաշվիլին հայտարարել է. «Վարչապետության մանդատը չէր տրվել չորս տարով: Ավելի վաղ նա ասել էր, որ հեռանում է: Իրականում կարգավիճակով ամենաբարձր մարդը կդառնա սովորական քաղաքացի: Ամենածանրաքաշ քաղաքական գործիչը չի լինի պաշտոնատար անձ»:

Իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն վարչապետի այդ քայլն աննախադեպ է համարում, և նշել է, որ նման քայլի շատ քչերն են ընդունակ: Մարգվելաշվիլին նաև նկատել է, որ ամենաուժեղ քաղաքական դեմքը պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքն ավելի շատ է զգացվում:

Այս խորագրի վերջին նյութերը