Վլադիմիր Շաքարով. «Տրանսպորտի թանկացման որոշումը հակասոցիալական է»
Ինչպես հայտնի է, տրանսպորտի թանկացման դեմ բողոքի գործողություններին մասնակցում են ոչ միայն երթուղայիններից օգտվողները, այլև բազմաթիվ ճանաչված մարդիկ և պարզապես անհատ վարորդներ, որոնց վրա ուղեվարձի բարձրացումը որևէ ազդեցություն չի գործել: Վարորդները իրենց մեքենաներով մոտենում են կանգառներին, բարձրաձայնում, թե որ ուղղությամբ են գնում և քանի մարդ կարող են իրենց հետ անվճար տեղափոխել: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց նրանցից մեկի` Վլադիմիր Շաքարովի հետ:
–Դուք ձեր անձնական մեքենան ունեք և հասարակական տրանսպորտից չէք օգտվում։ Ի՞նչը դրդեց բողոքել ուղեվարձի բարձրացման դեմ և միանալ ակտիվիստների գործողություններին։ Քանի՞ օր է, որ միացել եք բողոքողներին։
–Գտնում եմ, որ տրանսպորտի թանկացման որոշումը հակասոցիալական է, և անկախ նրանից՝ դա իմ գրպանին դիպչում է, թե ոչ՝ լուրջ հարված է հասարակության սոցիալական իրավիճակին: Զուտ դա է պատճառը: Ակցիայի հենց առաջին օրը Գյումրիում էի, երբ լսեցի, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել։ Ու որոշեցի Երևան վերադառնալուն պես միանալ: Մինչ այդ մտածում էի պարզապես կանգնեցնել ավտոմեքենաս և աշխատանքի տրանսպորտով գնալ՝ վճարելով ընդամենը 100 դրամ, բայց երբ բոյկոտից գործանական քայլերի անցնելու հնարավորություն ստեղծվեց, որոշեցի այս տարբերակով օգտակար լինել ուրիշներին:
–Երբ զրուցում եք այն մարդկանց հետ, ում աջակցում ու անվճար տեղափոխում եք, ինչ տպավորություն եք ստանում՝ իրենք սոցիալական պայմաններից դրդվա՞ծ են օգտվում անվճար մեքենաներից, թե՞ ուղղակի սկզբունքի հարց է:
–Հիմնականում նստում են ոչ թե սոցիալական պայմաններից դրդված, այլ ակցիային միանալու նպատակով, այսինքն նստողը գիտակցում է, որ նստելով մեքենան՝ նա դրանով իսկ աջակցում է ակցիային: Ես նաև նկատել եմ, որ բոյկոտին միանում է սոցիալապես ոչ այդքան խոցելի խավը, խոցելի խավը սովորաբար խուսափում է, որովհետև մտածում է՝ ամոթ է, հանկարծ չասեն՝ 150 դրամ չունի։ Ավելի շատ միջին խավն է ակտիվորեն միանում նման ակցիաներին:

Ներկայացրեց Կարեն Թովմասյանը