Լրահոս

25.07.2013 12:03


Տիգրան Սարգսյան. «Սոցիալական արդարության կոչ պարունակող շարժում է»

Տիգրան Սարգսյան. «Սոցիալական արդարության կոչ պարունակող շարժում է»

Այսօր կառավարության նսիտում մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը և նշել, որ դա քաղաքացիական ինքնաբուխ պայքար է՝ սոցիալական դրդապատճառներով, և քաղաքական հիմք չունի։

Սոցիալական արդարության կոչ պարունակող շարժում է,–ասել է Տ. Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ այդպսի սոցիալական հարցերը պետք է քննարկվեին հանրության հետ, ինչը չի արվել։

Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որի հետ մեր որոշումները կայացնելուց առաջ չենք կարող հաշվի չնստել:

Ինչպես րադեն տեղեկացրել էինք, փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հայտնել է, որ առաջիկայում Տարոն Մարգարյանը հայտարարությամբ հանդես կգա, իսկ այժմ ավագանու անդամների հետ քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը