Տարոն Մարգարյանին 50 դրամանոցի տեսքով տորթ են նվիրել
Տրանսպորտը 50 դրամով թանկացնելու դեմ բողոքող քաղաքացիներն այսօր 50 դրամանոց մանրադրամի տեսքով տորթ են տարել Երևանի քաղաքապետարան՝ փոխանցելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել տորթը մտցնել քաղաքապետարան։ Քաղաքացիները զանգահարել են քաղաքապետարան և խնդրել, որ որևէ մեկն իջնի և վերցնի իրենց նվերը։ Սակայն ոչ ոք այդպես էլ չի իջել։ Ցուցարարներն առաջարկել են տորթը թողնել հենց ճանապարհի վրա։ Ի վերջո, նրանց խնդրանքով տորթը Տարոն Մարգարյանին փոխանցելու համար իր հետ ներս է տարել քաղաքապետարան ուղևորվող ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը։
Ցուցարարները տորթն ուղեկցել են «Կերե՛ք, կշտացե՛ք» բացականչություններով։

7or.am