Տնտեսական

25.07.2013 13:21


Միջհանրապետական ու միջմարզային երթուղիները ևս կթանկանան

Միջհանրապետական ու միջմարզային երթուղիները ևս կթանկանան

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտնել է, որ միջհանրապետական ու միջմարզային երթուղիները հնարավոր է թանկանան 12 տոկոսով։

–Հայաստանում գործում է մոտ 170 երթուղի։ Դրանցից 7-8-ը կթանկացնեն 12 տոկոսով: Մոտ 160 երթուղի այսօր չի թանկացնի իր ծառայությունները՝ հօգուտ ժողովրդի,-ասել է Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է ներքաղաքային տրանսպորտի թանկացմանը՝ Բեգլարյանը հրաժարվել է պատասխանել՝ պահանջելով, որ իրեն չդիմեն քաղաքապետարանի լիազորությունների ներքո գտնվող հարցերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը