Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անչափահաս հանցագործների թեմայի շուրջ խոսել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նա հայտնել է, որ անչափահասների կողմից կատարվող հիմնական հանցագործությունները գողությունն ու խուլիգանությունն են, որոնց թիվը 2009թ. եղել է 411, իսկ այս տարի 390 է՝ նվազելով 21-ով։ Սակայն աճել են անօրինական զենք՝դանակներ և սուր կտրող գործիքներ պահելու դեպքերը։
Նա նաև հավելել է, որ այս տարի գրանցվել է անչափահասների ինքնասպանության 38 դեպք, որոնցից 13-ը՝ մահվան ելքով, այնինչ նախորդ տարի գրանցվել է ընդամենը 23 այդպիսի դեպք։ Իսկ այն հարցին, թե որո՞նք են ինքնասպանության հիմնական պատճառները, ոստիկանության գնդապետը պատասխանել է. «Պատճառները շատ տարբեր են՝ կենցաղային, ընտանեկան վեճեր, անպատասխան կամ մերժված սեր»։
Ն. Դուրյանը նաև խոսել է անչափահասների նկատմամբ կատարվող բռնությունների մասին՝ հայտարարելով, որ այս տասը ամիսներին գրանցվել է 140 այդպիսի դեպք, որոնց ցանկում առաջին տեղը գրավում է մարմնական բռնությունը՝ ծեծը, իսկ երկրորդ տեղում են սեռական բռնությունները։
Անչափահաս ինքնասպանների թիվն աճել է