ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ քաղաքացիական հասարակությունն ընդվզում է, ինչը նաև գործող կառավարության ձեռքբերումն է:
Նա նաև խոստովանել է, որ գուցե հստակ չեն հաշվարկել կամ անտեսել են, որ կան սոցիալապես խոցելի խմբեր, և տրանսպորտը թանկացնելիս պետք էր տարբերակված մոտեցում ցուցաբերել.
Իսկ հարցին՝ 100 դրամ վճարելն անօրինակա՞ն է, արդարադատության նախարարը պատասխանել է՝ ո՛չ, անօրինական չէ՛, թեև ավելացրել է՝ մինչև որոշման՝ պաշտոնական ուժի մեջ մտնելը։
Արդարադատության նախարար. «100 դրամ վճարելն անօրինական չէ»
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ քաղաքացիական հասարակությունն ընդվզում է, ինչը նաև գործող կառավարության ձեռքբերումն է:
Նա նաև խոստովանել է, որ գուցե հստակ չեն հաշվարկել կամ անտեսել են, որ կան սոցիալապես խոցելի խմբեր, և տրանսպորտը թանկացնելիս պետք էր տարբերակված մոտեցում ցուցաբերել.
–Որքան ես ճանաչում եմ Երևանի քաղաքապետին, որոշ լուծումներ լինելու են։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը հստակ լուծումներ կտա։

7or.am