Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, թե տրանսպորտի թանկացումը միայն կկարողանա տրանսպորտը պահպանել Երևանում։
–Ես կարծում եմ, որ պիտի իջեցնել ուղեվարձը, որովհետև քաղաքը կմնա առանց տրանսպորտի,–ասել է նա։
Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հավաստիացումներին, որ տրանսպորտը չի թանկանա, Գ. Սահակյանը պնդել է.
–Տարոն Մարգարյանը չէր խաբում։ Մենք ասել էինք, որ գազի գնի թանկացումը չէր բերի տրանսպորտի թանկացման, և այսօր էլ թանկացումը կապված չէ գազի գնի թանկացման հետ։
Գ. Սահակյանը հերքել է նաև, որ երթուղայինի գիծ ունի։
–Ամբողջ աշխարհը գիտի, որ ես գիծ ունեմ, բայց քաղաքական։ Մորքուրս էլ ունի, հորքուրս էլ ունի, ում ասես՝ կասեն։ Ես երբևիցե որևէ մեկի գրպանը չեմ մտնում, որ ասեմ՝ ով գիծ ունի։ Դա իմ խնդիրը չէ։ Առավել ևս, եթե ես էլ էդքան գլուխ ունենայի, ես էլ գիծ կունենայի,–նշել է նա։
ՀՀԿ փոխնախագահը վստահեցրել է նաև, որ ողջ կյանքում տրանսպորտ չի նստել.
–Մանկությունից տրանսպորտ նստած չկամ։ Դպրոց, համալսարան ոտքով եմ գնացել։ Կարողացել եմ աշխատել, մեքենա եմ առել։ Տրանսպորտը իմ հոբբին չի։
Գալուստ Սահակյան. «Տարոն Մարգարյանը չէր խաբում»

7or.am