Լրահոս

25.07.2013 15:09


«Երևանում այս օրերին տեղի ունեցողը նման է քաղաքացիական հեղափոխության»

«Երևանում այս օրերին տեղի ունեցողը նման է քաղաքացիական հեղափոխության»

Երևանում այս օրերին տեղի ունեցողը նման է քաղաքացիական հեղափոխության կամ իր մեջ պարունակում է դրա տարրեր: Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին մասնակցում են տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական շերտերի պատկանող մարդիկ, հիմնականում երիտասարդներ: Սա երիտասարդական շարժում է՝ սոցիալական ու հասարակական պահանջների ուղղվածությամբ: Սոցիալական խնդիրներից զատ՝ այս շարժումը պայքար է քաղաքացիների իրավունքների, ազատությունների, արդարության, սեփական երկրի տերը լինելու համար: Նաև պայքար է անարդարությունների, կոռուպցիայի, ստվերային երևույթների, շահամոլության, հղփացած պաշտոնյաների ու գործատերերի, մարդու իրավունքների ոտնձգությունների դեմ:

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը