Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարության
Ձեր հայտարարությունը որևէ կերպ փաստարկված չէ տնտեսագիտորեն և կրում է զուտ հռետորական բնույթ: Չնայած հանրային տրանսպորտի որակի և անվտանգության համար պատասխանատուն քաղաքապետարանն է, սակայն այս պահին գործող քաղաքապետարանը չունի բավարար ներուժ, կարողություն և գիտելիք այս խնդիրը հանրային շահի տեսակետից լուծելու համար։ Եթե անկարող եք քաղաքացիների պահանջը բավարարել կամ հրաժարվեք տրանսպորտի ոլորտի պատասխանատուն լինելուց, կամ հեռացեք քաղաքապետի պաշտոնից: Կարծում ենք, որ քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել և 100 դրամ ուղեվարձով երթուղիներ ձևավորել՝ առանց գծատերերի և քաղաքապետարանի միջամտության, ինչի ականատեսը եղանք բոլորս վերջին մի քանի օրերի ընթացքում: Քաղաքապետարանում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր պաշտպանում են հանրային շահը և պատրաստ են ամբողջ տրանսպորտային ցանցը վերցնել քաղաքապետարանի պատասխանատվության տակ՝ վերացնելով գծատերերի՝ վարորդներին շահագործող և գերշահույթով աշխատող ինստիտուտը:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն