Լրահոս

15.07.2009 16:27


Դաշնակցության պահանջը մարտավարական քա՞յլ է

Դաշնակցության պահանջը մարտավարական քա՞յլ է

-Չեմ կարծում, թե Դաշնակցությունը չգիտի, որ արտաքին քաղաքականության հայեցակետի մենաշնորհը պատկանում է նախագահին, և արտգործնախարարը միայն գործադրում է այն, ինչ իրեն տրված է գործադրել, ինչը, կարծում եմ, նա վատ չի անում։  Այլ հարց է, եթե Դաշնակցության պահանջը մարտավարական քայլ է, որպեսզի դրանով նախազգուշացվի նախագահը, և հաջորդ քայլը լինի նախագահի հրաժարականի պահանջը,- ՀՅԴ-ի կողմից արտգործնախարար Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջը մեկնաբանելով՝ ասել է «Քաղաքական վերլուծությունների ակումբ» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Հնարավո՞ր է, որ դա նախագահի և ՀՅԴ-ի միջև պայմանավորվածություն լինի՝ ժամանակ ձգելու համար» հարցին նա պատասխանել է.

-Սա այն հարցն է, որտեղ քաղաքական ուժերն ու իշխանություններն իրար հետ պետք է պայմանավորված լինեն, և եթե որոշ խաղեր է պահանջվում, որ արվեն, պետք է արվեն։ Քաղաքական ուժերի խնդիրը, թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր դաշտում, այն է, որ նպաստեն պետական ազգային խնդիրների լուծմանը։ Ինչը, ցավոք, մեզ մոտ բացակայում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը