Լրահոս

26.07.2013 10:04


Կալանավորը ժամանակին կստանա համապատասխան բուժօգնությունը

Կալանավորը ժամանակին կստանա համապատասխան բուժօգնությունը

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Գոհար Ասատրյանը՝ խնդրելով նրա միջնորդությունը կալանավայրում գտնվող իր որդուն համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու հարցում:
Պաշտպանին ուղղված դիմումով Գ. Ասատրայնը հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր որդին՝ Ռազմիկ Սայադյանը, տառապում է հոգեկան հիվանդությամբ, նրա առողջական վիճակը գնալով սրվում է, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում:

Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից Պաշտպանին հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Ռազմիկ Սայադյանը 12.11.2012թ. անցել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն և համապատսխան եզրակացության համաձայն՝ որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, այլ ունի վարքային խանգարում քրոնիկ ալկոհոլ օգտագործելուց հետո:
Պաշտպանի միջամտության արդյունքում՝ կալանավոր Ռազմիկ Սայադյանը ներկայումս գտնվում է նյարդահոգեբույժի մշտական հսկողության տակ և, անհրաժեշտության դեպքում, ժամանակին ստանում է համապատասխան բուժօգնությունը:

ՄԻՊ գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը