Աշխարհ

26.07.2013 10:21


Ամերիկացի հայտնի գիտնականը կնոջը թունավորել է ցիանիդով

Ամերիկացի հայտնի գիտնականը կնոջը թունավորել է ցիանիդով

Ամերիկացի հայտնի գիտնկան, բժիշկ Ռոբերտ Ֆերանտեն նախօրեին կալանավորվել է սեփական կնոջը թունավորելու մեղադրանքով։

Պիցբուրգի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ 64-ամյա Ֆերանտեն, ով ԱՄՆ-ում համարվում է Շարկոյի հիվանդության բուժման առաջատար մասնագետ, այս տարվա ապրիլին իր 41-ամյա կնոջ կոկտեյլի մեջ ցիանիդի մահացու չափաբաժին է ավելացրել։

Խմելով կոկտեյլը՝ կինն անմիջապես իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ 3 օրից մահացել է։ Այն բանից հետո, երբ նրա մարմինը դիակիզվել է, բժիշկները մահացածից վերցրած արյան նմուշում հայտնաբերել են ցիանիդ։

Այս խորագրի վերջին նյութերը