ԼՂՀ նախկին արտգործնախարար. «Գործող իշխանությունների և ՀԱԿ-ի մոտեցումները նույնական են»
-Հայաստանում անհրաժեշտ են և՛ խորհրդարանական, և՛ նախագահական արտահերթ ընտրություններ՝ ներքին իրավիճակը շտկելու համար։ Առանց հանրության վստահության՝ իշխանությունն անզոր է որևէ բան անել,-հայտարարել է ԼՂՀ արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Արման Մելիքյանը։
-Ի սկզբանե հայկական կողմերը չեն կարողացել հայանպաստ հարցադրումները միացնել բանակցային օրակարգի խնդրին։ Այդ է պատճառը, որ այսօր գործող իշխանությունը, ժառանգելով իր բոլոր նախորդների սկզբունքային նահանջները, շարունակում է և ստիպված է նահանջել, որովհետև կա՛մ պետք է բանակցի արդեն իսկ ձևավորված մոտեցումների շուրջ, կա՛մ պետք է նոր մոտեցումներ առաջարկի,-նշել է բանախոսը։
-Չկա այն ուժը, որ կունենա իր սեփական ծրագիրը՝ իշխանությունների հրաժարականից հետո որևէ նոր բան ներմուծելու։ Ես բազմիցս ասել եմ՝ ինձ համար գործող իշխանությունների և ՀԱԿ-ի մոտեցումները նույնական են։ Նույնական էին նաև նախընտրական շրջանում։ Այն օրը, երբ ոչ թե Ժիրայր Սեֆիլյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե ինքը դեմ է տարածքների հանձնմանը, ես կհավատամ, որ ՀԱԿ-ը ոչ թե պարզապես առիթն օգտագործում է՝ Սերժ Սարգսյանին քննադատելու, այլ, իսկապես, սկզբունքորեն պատրաստ է ատամներով պաշտպանել այդ տարածքները,- հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը։

7or.am