Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվել
Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ստուգվել է Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար հատկացված գումարների ծախսման ճշտությունը, ինչպես նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգում: Կատարվել է նաեւ կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի եւ շինությունների շինարարության եւ կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգում:
Այդ բոլոր ստուգումների նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի եւ դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաեւ վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային եւ տեխնիկական հսկողությունն իրականացրած առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետեւանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվել
Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ստուգվել է Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար հատկացված գումարների ծախսման ճշտությունը, ինչպես նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգում: Կատարվել է նաեւ կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի եւ շինությունների շինարարության եւ կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգում:
Այդ բոլոր ստուգումների նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի եւ դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաեւ վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային եւ տեխնիկական հսկողությունն իրականացրած առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետեւանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: