Լրահոս

26.07.2013 09:17


«Փյունիկը» չկարողացավ պահպանել հաղթանակը

«Փյունիկը» չկարողացավ պահպանել հաղթանակը
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Վիլնյուսի «Ժալգիրիսի» միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0: Հանդիպման 55-րդ րոպեին փոխարինման մտած Վիուլեն Այվազյանը բացեց հանդիպման հաշիվը: 88-րդ րոպեին «Ժալգիրիսի» ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոցի իրավունք, որը հստակորեն իրացրեց Մանտաս Կուկլիսը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, և «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից:

Այս խորագրի վերջին նյութերը