Լրահոս

26.07.2013 11:22


Վարժանք ռազմական ինստիտուտում

Վարժանք ռազմական ինստիտուտում

Հուլիսի 26-ի ժամը 15։30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունները համատեղ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում (հասցեն` Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգված, Շոպրոնի 77) անցկացնում են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Նպատակներն են`

  • կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում.
  • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը.
  • կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները:

Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ճանապարհային ոստիկանության 2 հաշվարկ և շտապօգնության ծառայության 1 բրիգադ:

***

Մտահղացման համաձայն` հրդեհ է բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է շենքում, որտեղ մարդիկ են արգելափակվել: Հրդեհից և ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել են հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կան «տուժածներ»։

Այս խորագրի վերջին նյութերը