Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում
2013թ. հուլիսի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել արեթղթերի տեղաբաշխում: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը:
Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 816,955,226.38 ՀՀ դրամ, պահանաջարկը` 817,050,665.2 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,4635%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9,7995%:
Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն վեցերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին չորս թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3 և NMCCB4) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (NMCCB5) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 13.05.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 17.10.2013թ.: