Լրահոս

26.07.2013 20:21


Անօթևան տղամարդը գտել է դրամապանակ և տարել այն ոստիկանություն

Անօթևան տղամարդը գտել է դրամապանակ և տարել այն ոստիկանություն

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Կինգստոն քաղաքում: 50-ամյա անօթևան Հասել Ջունիոր Բարբերը մայթին գտել է 500 դոլար պարունակող դրամապանակ, սակայն չի վերցրել նրանում եղած գումարը և դրամապանակը հանձնել է ոստիկանություն:

«Երբ ես գտա դրամապանակը, անտեղ կար ինչ–որ գումար, սակայն ես չեմ հաշվել այն, քանի որ դրանք իմ փողերը չեն, և ես դրանց կարիքը չունեմ», - պատմել է Բարբերը «Times Herald-Record» թերթի լրագրողին:

Երբ Բարբերը հանձնել է դրամապանակը հետախույզ Տյերի Քրոիզերին, վերջինս այնքան է հուզվել, որ ֆեյսբուքյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Նա զարմացրեց ինձ: Ես հաճելիորեն զարմացած եմ»։

Քրոիզերը խոստովանել է, որ այս դեպքը փոխել է իր վերաբերմունքն անօթևանների նկատմամբ:

Նշենք, որ Բարբերը գոյատևում է փողոցներից հավաքած շշերը հանձնելով։ Երբ Կինգստոնի բնակիչներն իմացել են դրամապանակի պատմության մասին, սկսել են փող և ուտելիք առաջարկել Բարբերին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից՝ հայտարարելով, որ ոչինչ չի ուզում իր արածի համար և վարվել է այդպես միայն այն պատճառով, որ այդպես ճիշտ է:

Այս խորագրի վերջին նյութերը