Լրահոս

26.07.2013 16:49


Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո օգոստոսի 2-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:

Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 2-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ «Աշխատանք» մարզապալատում /հասցե՝ Ցախի փողոց, 18/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 4-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը