Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից
«Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը» գրում է, թե ողբերգական պատահարի գործով անցնող Հրաչյա Հարությունյանը գրավոր դիմել է քննիչներին` խնդրելով, որ իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ, նրանց թվում՝ Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը։
Մինչ այդ Հարությունյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Ալեքսանդր Մալցևը պարզաբանել է, որ հայ վարորդը նման որոշում, ամենայն հավանականությամբ, կայացրել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:
Հարությունյանին պաշտպանելու Մալցևի նախապայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը: «Ես արել եմ հնարավորինը` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն, և այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային՝ հանգստություն և համբերություն, որովհետև սա միայն սկիզբն է»,-«ՄԿ»-ին ասել է Մալցևը: