Աշխարհ

27.07.2013 10:19


Եվրոպական Միությունը բացատրություններ է պահանջում Իսրայելից

Եվրոպական Միությունը բացատրություններ է պահանջում Իսրայելից

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում անելով արևմտյան դիվանագետներից մեկին, պնդում է, որ Իսրայելը հրաժարվել է Պաղեստինյան Ինքնավարության Գազայի հատված մուտք գործելու համար ԵՄ-ի ներկայացուցիչներին մուտքի անցագրեր տրամադրել:

Դիվանագետի խոսքերով՝ մերժումը պայմանավորված է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հրահանգով, համաձայն որի՝ կասեցվում է ԵՄ-ի հետ Գազայի հատվածի համակարգումը:

Նշենք, որ Յաալոնի այդ հրահանգն իր հերթին պայմանավորված է ԵՄ-ի որոշմամբ, համաձայն որի՝ արգելվում է ֆինանսական համագործակցությունը, գրանտների, կրթաթոշակների և պարգևների տրամադրումը Սամարայում, Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքների հրեական բնակավայրերի տարածքներում գործող կամ գտնվող պետական կամ մասնավոր կազմակերպություններին:

ԵՄ-ի միջազգային հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Իսրայելի ղեկավարությունից այդ երկրի նոր քաղաքականության վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել: Էշթոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ արևմտյան ափում ԵՄ-ի ներկայացուցիչները դրա մասին պաշտոնապես չեն իրազեկվել, և նրանց տեղեկատվությունը հիմնված է բացառապես իսրայելական ԶԼՄ-ում հրապարակված տեղեկատվության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը