Լրահոս

27.07.2013 12:08


«Ջահելնե՛ր, փակե՛ք համակարգի օդը»

«Ջահելնե՛ր, փակե՛ք համակարգի օդը»

Պայքարը շարունակվում է: Քաղաքապետարանի մոտ նստացույց է: Պահանջը բոլորիս սրտով և մտքով է: Բայց դա բավարար արդյունք չի կարող տալ, քանի որ պահանջը բավարարելու դեպքում գալու է մեկ ուրիշը էլի նույն համակարգից, էլի նույն համակարգային ստոր խաղը խաղացող: Երբեք համակարգը չի բերի պարկեշտ ու խիզախ մեկին, որը չի սպասարկի գծատերերին, գծատերտերներին ու մյուս տերուտիրակալներին: Իսկ եթե նույնիսկ բերի, ապա այդ պարկեշտը շատ շուտով կենթարկվի իրենց գիշատչային օրենքներին: Եվ ստացվում է, որ ուժերի ավելորդ վատնում է տեղի ունենում:
Այսքանով հանդերձ, ես կողմ եմ այս ակցիային և ցանկացած այլ ակցիայի: Ինչո՞ւ... Որովհետև այն ունի նաև իր դրական կողմը:
Ցանկացած պայքար հող է պատրաստում ազգային-ազատագրական պայքարի համար: Հող է պատրաստում դեպի համակարգափոխություն տանող պայքարի համար: Ցանկացած պայքարի ձև թուլացնում և հյուծում է փչացած համակարգը: Ցանկացած ընդվզում խաղում է նրա ներվերի հետ և չի թողնում շունչ քաշել: Ցանկացած ցնցում կարող է նրան գցել կոմայի մեջ, որից ոչ մի արհեստական շնչառության ապարատ նրան չի կարող դուրս բերել:
Ջահելնե՛ր, փակե՛ք համակարգի օդը:

Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը