Լրահոս

27.07.2013 14:06


Դատախազությունն իր 95-ամյակի համար ծախսել է մոտ 33 մլն դրամ

Դատախազությունն իր 95-ամյակի համար ծախսել է մոտ 33 մլն դրամ

Ինչպես հայտնի է՝ որոշ ժամանակ առաջ Աղվան Հովսեփյանը որոշել էր շուքով նշել Դատախազության 95-ամյակը: Այդ կապակցությամբ նա Հայաստան էր հրավիրել բազմաթիվ հյուրեր, այդ շրջանակներում անց են կացվել մի շարք միջոցառումներ: Իսկ հետաքրքիր է, թե որքա՞ն գումար է դատախազությունը պետական բյուջեից, այսինքն՝ մեր գումարներից ծախսել՝ նշելու համար իր 95-ամյակը: Այն էլ՝ այն դեպքում, երբ դատախազությունը, որպես այդպիսին, այսինքն՝ իր ներկայիս տեսքով ու ֆունկցիաներով, գոյություն ունի միայն անկախությունից ի վեր, իսկ 95-ամյակը վերաբերում է բացառապես ԽՍՀՄ դատախազությանը: Եւ այսպես, ինչպես պարզել է iLur.am-ը՝ ըստ հրապարակված փաստաթղթերի՝ դատախազության 95-ամյակը նշելու համար այդ կառույցը ծախսել է ավելի քան 120 հազար դոլար՝ մոտ 33 մլն դրամ:

Դրանից՝

«Արմենիա» հյուրանոցում հյուրերին տեղավորելու համար ծախսվել է՝ 11 մլն 648 հազար դրամ

Հուշանվերներ ձեռք բերելու համար (Կարինե Աճեմյան Ա/Ձ-ից)՝ 168 հազար դրամ

Պատվիրակության պաշտոնական ճաշի մատուցման համար՝ 1 մլն 874 հազար դրամ

Պատվիրակության անդամներին սննդի մատուցման համար՝ ( Գոլդեն Ֆլորենս ՍՊԸ-ից)1 մլն 407 հազար դրամ

Դահլիճի ծաղկային ձևավորման համար (Անուշ ՍՊԸ)ч 200 հազար դրամ

Դահլիճի վարձակալության համար ( Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)՝ 1.5 մլն դրամ

Տրանսպորտային ծառայությունների համար (Կարեն Ավանեսյան Ա/Ձ)՝ 865 հազար դրամ

Հուշանվերների համար (Գոլդեն Օրխիդեա ՍՊԸ)՝ 510 հազար դրամ

Հուշանվերների համար (Ռիվոլի դե լյուքս ՍՊԸ)՝ 259 հազար դրամ

Պատվիրակության ընդունելության համար (Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ)՝ 328.5 հազար դրամ

Աղբյուրը՝ iLur.am

Այս խորագրի վերջին նյութերը