Ակտիվիստ. «Հարցը չքաղաքականացնել նշանակում է խաղ խաղալ, դառնալ գործիք»
Կրկին սկսվեցին քաղաքականացվելու մասին թեմաները։ Դրանց մի մասն ուղղորդված է, մի մասն էլ՝ միամտորեն, ինչը ձեռք է տալիս ուղղորդողներին։ Ժողովուրդ ջան, ախր ամբողջ խնդիրն այն է, որ մեզանից շատերն ուղղակի բավարար գիտելիքներ չունեն այդ բնագավառում և փորձում են արտահայտել իրենց գաղափարները եղածի շրջանակներում։ Կարծում եմ՝ պետք է քաղաքականի, քաղաքացիականի, կուսակցականի թեմայով քննարկումներ լինեն, որ հասկանանք ավելի պարզ։ Թե չէ, ծիծաղելի է, որ բան են գրում ու թելադրում այնպիսի մարդկանց, ովքեր մեծ փորձ ու գիտելիք ունեն այդ բնագավառում։ Ուղղակի կարճ ասեմ, որ քաղաքականությունից չպետք է փախնել, մենք հարցը լուծել ենք քաղաքական ճանապարհով։ Հարցը չքաղաքականացնել նշանակում է խաղ խաղալ, դառնալ գործիք ու հարցի լուծում չստանալ։ Ամեն ինչ պետք է քաղաքականցնել։ Քաղաքացին ինքնին հենց քաղաքականություն է ենթադրում։ Ուղղակի պետք չի դա շփոթել կուսակցական կամ նեղ քաղաքական երևույթների հետ։ Ինչքան ասենք չքաղաքականացնել, այնքան մեզ օգտագործելու են, թե՛ իշխանությունները, թե՛ այլ կուսակցություններ։ Այս մեր հաղթանակը հենց նրանից էր, որ հարցը քաղաքական առումով շատ ճիշտ էր դրված ու տարվում առաջ։ Այս մասին ավելի մանրամասն կգրենք և կքննարկենք։
Ակտիվիստ. «Հարցը չքաղաքականացնել նշանակում է խաղ խաղալ, դառնալ գործիք»
Կրկին սկսվեցին քաղաքականացվելու մասին թեմաները։ Դրանց մի մասն ուղղորդված է, մի մասն էլ՝ միամտորեն, ինչը ձեռք է տալիս ուղղորդողներին։
Ժողովուրդ ջան, ախր ամբողջ խնդիրն այն է, որ մեզանից շատերն ուղղակի բավարար գիտելիքներ չունեն այդ բնագավառում և փորձում են արտահայտել իրենց գաղափարները եղածի շրջանակներում։
Կարծում եմ՝ պետք է քաղաքականի, քաղաքացիականի, կուսակցականի թեմայով քննարկումներ լինեն, որ հասկանանք ավելի պարզ։
Թե չէ, ծիծաղելի է, որ բան են գրում ու թելադրում այնպիսի մարդկանց, ովքեր մեծ փորձ ու գիտելիք ունեն այդ բնագավառում։
Ուղղակի կարճ ասեմ, որ քաղաքականությունից չպետք է փախնել, մենք հարցը լուծել ենք քաղաքական ճանապարհով։ Հարցը չքաղաքականացնել նշանակում է խաղ խաղալ, դառնալ գործիք ու հարցի լուծում չստանալ։
Ամեն ինչ պետք է քաղաքականցնել։ Քաղաքացին ինքնին հենց քաղաքականություն է ենթադրում։
Ուղղակի պետք չի դա շփոթել կուսակցական կամ նեղ քաղաքական երևույթների հետ։
Ինչքան ասենք չքաղաքականացնել, այնքան մեզ օգտագործելու են, թե՛ իշխանությունները, թե՛ այլ կուսակցություններ։
Այս մեր հաղթանակը հենց նրանից էր, որ հարցը քաղաքական առումով շատ ճիշտ էր դրված ու տարվում առաջ։
Այս մասին ավելի մանրամասն կգրենք և կքննարկենք։
Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը