Ադրբեջանում բերման են ենթարկել չորս վրաց ուխտագնացի
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջան բերման ենթարկված չորս վրացի մարզիկները պատմել են, թե ինչու են ադրբեջանցի սահմանապահները Դավիդ Գարեջայի սահմանակետի մոտ իրենց բերման ենթարկել:
Վրաց մարզիկների հավաստմամբ՝ իրենք այցելել են Ադրբեջանի տարածքում գտնվող Բերթուբանի վանք՝ ուխտագնացության և մոմ վառելու: Նրանց բերման ենթարկած ադրբեջանցի սահմանապահները մարզիկներին պահել են ռազմաբազաներից մեկում՝ պատճառաբանելով, որ նրանք խախտել են սահմանը:
Ըստ վրաց մարզիկների՝ Բերթուբանի վանքը մի քանի տարիների ընթացքում բավականին վնասվել է և այժմ գտնվում է անմխիթար վիճակում:
Վրաստանի արտգործնախարարությունում արդեն ստեղծվել է հանձնաժողով այս դեպքն ուսումնասիրելու համար: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ իրենք մշտապես խորհրդակցություններ են անցկացնում ադրբեջանական կողմի հետ այդ հարցը կարգավորելու նպատակով: