Համայնքայի՞ն, թե՞ մասնավոր սեփականություն. հասարակական տրանսպորտի խնդիրների շուրջ
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների մի մասը ներկայացրել է ուղևորափոխադրման ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնց մեջ առկա է նաև «գծերի» ապասեփականաշնորհման պահանջը։
«Հանրայինուղևորափոխադրումներիհամակարգըապասեփականաշնորհելևվերադարձնելհանրայինսեփականությունըհամայնքին»՝ մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Առաջարկն, անշու՛շտ, հետաքրքրական է և արժանի է քննարկման։
Ո՞ւմ վստահել ուղևորափոխադրման կազմակերպումը
Միջազգային փորձն այս մասով բազմազան է։ Կան երկրներ, որտեղ հասարակական տրանսպորտը մասնավորի ձեռքում է։ Պետության դերն այս դեպքում երթուղային գծերի մրցույթների կազմակերպումն ու գին/որակ հարաբերակցության ճիշտ ընտրություն կատարելն է։
Կան երկրներ, որտեղ տրանսպորտը պետական կամ համայնքային ենթակայության տակ է գործում։
Ընդունված է նաև, այսպես կոչված, խառը տարբերակը, երբ ուղևորափոխադրում ապահովում են շահույթ հետապնդող մասնավոր ընկերությունները, իսկ պետությունը կամ համայնքը որոշակի չափով սուբսիդավորում է մեկ շնչի հաշվով փոխադրման գինը, որպեսզի տրանսպորտից օգտվելը սոցիալական բոլոր շերտերի համար մատչելի լինի։
Բոլոր երեք մոդելներն էլ աշխատող են։ Պարզապես տարբեր գործոններից ելնելով՝ ընտրվում է այս կամ այն տարբերակը։
Սերժ Սարգսյանի գիծը
Եթե մի կողմ թողնենք հայաստանյան իրականությունը և մեզանում գործող համակարգի առանձնահատկություններն ու միտումները, ապա ուղևորափոխադրման համակարգի ապասեփականաշնորհման տարբերակը կարող է ոլորտի կարգավորման ուղիներից մեկը լինել։ Նկատենք, սակայն, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում ստեղծված իրավիճակի և մասնավորապես՝ տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառը ոչ թե սեփականության ձևի մեջ է, այլ համակարգային դեֆեկտի։
Բանն այն է, որ 2008թ. սկսած Սերժ Սարգսյանը 20-30 ընտանիքների ներգրավմամբ կլանա–օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու և այդ համակարգն ամբողջությամբ սեփականաշնորհելու խնդիր է դրել ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին իրագործում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը։ Այսինքն՝ քվազիշուկայական ու քվազիժողովրդավարական համակարգից փորձ է արվում անցում կատարել օլիգարխիկ բռնապետական, այն է՝ թուրքմենբաշիական կամ ալիևյան կառավարման մոդելի, որի պարագայում բացառվում են անգամ չնչին ինքնուրույնություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները և քաղաքական ուժերը, ինչը նշանակում է, որ իշխանության ճյուղերի տարանջատման մասին սահմանադրական նորմերն իրենց տեղը կզիջեն «Բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար» կարգախոսին։
Ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի այս ծրագրերի ամբողջական իրագործման դեպքում քաղաքացիական հասարակության գոյության և առավելևս զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի քաղաքացիական հասարակությունը ծնվում է միայն տնտեսական ու քաղաքական մրցակցության դեպքում։ Մարդկությունն այլ փորձ չունի։ Քաղաքական մրցակցության վրա հիմնված և մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանվածության դեպքում է հնարավոր լինում ակնկալել քաղաքացիական ինստիտուտների ու խմբերի կայացվածություն։
Տնտեսաքաղաքական մրցակցությունն ու իշխանության ընտրովիությունն են այն նախադրյալները, որոնք բերում են քաղաքացիական հասարակության զարգացման։ Մնացած բոլոր դեպքերում քաղաքացիական հասարակություն կոչվածը վերածվում է «վոժդի» շահերը սպասարկող և չկայացած միջակություններից կազմված մարտնչող կոմսոմոլների կամ խունվեյբինների ոհմակի։
Անգամ քվազիմրցակցային տնտեսաքաղաքական հարաբերությունների դեպքում է հնարավոր քաղաքացիական ակտիվության որոշակի դրսևորումների հանդիպել (ինչպիսին եղավ տրանսպորտի գնի թանկացման ժամանակ), սակայն թուրքմենբաշիական ռեժիմի դեպքում դա բացառվում է։
Այնպես որ «Եկեք ստիպենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա իր ձեռքում կենտրոնացնի տնտեսությունն ու ֆինասական հոսքերը, ինչպես նաև անապատի վերածի քաղաքական դաշտը և կանգնի քաղաքացիական հասարակության կողմը» կոչերը, որոնք բացահայտ կամ քողարկված ձևով հնչեցվում են «անկախ» լրատվամիջոցների կամ «ակտիվիստների» կողմից, դեմագոգիկ բնույթ են կրում։
Ովքե՞ր են Սերժ Սարգսյանի գծի մեջ մտած մանր գծատերերը և բանից բեխաբար «պասաժիրները»
Հայաստանի թիվ մեկ օլիգարխՍերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը փորձում են գերկենտրոնացված տնտեսական համակարգ ու ոչմրցակցային քաղաքական դաշտ ստեղծել՝ թաքնվելով դեմոկրատական լոզունգների, «արևմտամետության» ու «հակաօլիգարխիկ» պայքարի հետևում։ Այդ իսկ նպատակով ստեղծվել կամ գնվել են «անկախ» լրատվամիջոցներ («1in.am», «lragir.am»և այլն), հաճախորդացվել են «թունդ ընդդիմադիր» գործիչներ (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և այլն), սեփականաշնորհվել են մանր ու միջին տրամաչափի կուսակցություններ (ՀԱԿ–ից դուրս մնացածները, մեկհոգանոց «կանտոռաները», քաղաքական յալանչիները և այլն) և գործի է դրվել ստի ու կեղծիքի տարածման գեբելսյան հզոր քարոզչամեքնեն։ Նշյալ սուբյեկտներն այդ քարոզչամեքենայի բաղկացուցիչներն են կամ պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանի գծի՝ թուրքմենբաշիզմի, մեջ մտած մանր գծատերերը։
Քաղաքացիական ակտիվիստներին Բաղրամյան 26–ը դիտարկում է որպես գործիք՝ քաղաքական դաշտի անապատացմանը և թուրքմենբաշիական համակարգի ստեղծման գործընթացին վարդագույն տեսք տալու համար։
Սրանք ուզում են քաղաքացիականներին որպես «պասաժիր» նստեցնել իրենց գծի մեջ, և Հայաստանը տանել այլ ուղղությամբ՝ «պասաժիրներին», ինչպես նաև «յուրայիններին» հետագայում «քցելու» վճռականությամբ։
Թուրքմենական կամ ադրբեջանական գծի համար է, որ արհեսատական հակադրություն է ստեղծվում քաղաքական ու քաղաքացիական պայքարների միջև։ Քաղաքացիականն, ըստ գեբելսյան քարոզչամեքենայի, բարի է ու «պուպուշ», քանզի որևէ վտանգ չի ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Իսկ ահա քաղաքական պայքարը չար է և «քըխ», քանզի կարող է բերել իշխանափոխության և թուրքմենբաշիական ծրագրերի տապալման։ Դա է պատճառը, որ «անկախ» մամուլը քծնում է «քաղաքացիականներին» ու ընդդիմադիր դիրքերից գեղամյանություն անում ինքնուրույնության այս կամ այն չափն ունեցող ոչիշխանական ուժերի դեմ։
Տնաբույծ նեոբոլշևիկները գործողության մեջ
Սերժ Սարգսյանի քարոզչական մեթոդները և գործունեությունը բոլշևիկյան բնույթի են։ Ինչպես որ բոլշևիկներն էին խոստանում կուլակաթափությունից հետո դրախտ ապահովել բանվորների ու գյուղացիների համար, սակայն ոչ հողը տվեցին գյուղացուն, ոչ գործարանը՝ բանվորներին, այնպես էլ Սարգսյանի քարոզչամեքենան է խոստանում օլիգարխաթափությունից հետո քաղաքացիական դրախտ ապահովել Հայաստանում։ Դժվար չէ, սակայն, կռահել, թե ինչպիսի բարքեր կտիրեն Սարգսյանի պատկերացրած «քաղաքացիական դրախտում», եթե «հակաօլիգարխիկ» պայքարը պսակվի հաջողությամբ։
Կուլակաթափությունից հետո Ռուսաստանը սովի մատնվեց, իսկ դժգոհող բանվորներն ու գյուղացիները կա՛մ գնդակահարվում էին, կա՛մ հայտնվում ուղղիչ աշխատանքային գաղութներում։
Սերժ Սարգսյանի ծրագրերի իրագործումից հետո էլ առաջին զոհերը հենց քաղաքացիականներն են լինելու, քանզի նրանք պահանջելու սովոր մարդիկ են, իսկ բռնապետական ռեժիմները չեն սիրում պահանջող մարդկանց՝ լինեն նրանք 100 դրամ գինը վերականգնելու համար փողոց դուրս եկածներ կամ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալի ամբողջական բացահայտումը պահանջող ֆեյսբուքյան օգտատերեր։
Սերժ Սարգսյանն ուզում է սեփականաշնորհել բոլոր ֆինանսական հոսքերը, որպեսզի ամբողջատիրական իշխանություն ունենա և դառնա հայկական թուրքմենբաշի։ Այդ ամենին հասնելու տարբերակ է ընտրվել պետբյուջեի անվերահսկելի մսխումն ու հարկային ճնշումների միջոցով բիզնեսի բոլոր շերտերի հետ փայի մեջ մտնելը։ Շատ հաճախ սերժսարգսյանական շրջապատն ուղղակիորեն է փայատեր դառնում այս կամ այն բիզնեսում։
Սերժ Սարգսյանի գծից դուրս
Գալով տրանսպորտի ապասեփականաշնորհման խնդրին՝ պետք է նշել, որ այն չի կարող խնդրի լուծման բանալի դառնալ։ Քանի որ մի քանի տասնյակ գծատերերի փոխարեն կունենանք ձևական մեկ գծատեր՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մեկ իրական գծատեր՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։
Հարցն այն չէ, որ պետք է պահպանել գծատերերի ներկայիս ինստիտուտը։ Ինչպես ասում են՝ «ֆիգ ս նիմի, ս գծատերերոմի»։
Տրանսպորտային տնտեսությունը պետք է հիմնովին վերափոխել և դարձնել քաղաքացիների համար առավել մատչելի և հարմարավետ։ Բայց թուրքմենբաշիզմի ձգտող համակարգին վստահել բոլոր «գծերը»՝ կնշանակի խաղալ Սերժ Սարգսյանի օգտին և քաղաքացու շահերի դեմ։
Ներկայումս գործող համակարգը վատն է, բայց կարիք չկա այն ավելի վատացնելու։
Եթե մենք ունենայինք Երևանի ինքնուրույն և լեգիտիմ կառավարման մարմին, եթե քաղաքապետը լիներ ոչ թե Սերժ Սարգսյանի դրածոն, այլ ընտրված, եթե տեղական ինքնակառավարման համակարգն ունենար դե ֆակտո և դե յուրե բյուջետային ինքնավարություն, եթե Բաղրամյան 26–ը չձգտեր տնտեսաքաղաքական հարաբերությունների մենաշնորհայնացման, եթե Երևանի քաղաքապետը հաշվետու լիներ ոչ թե նախագահական նստավայրին, այլ ընտրողներին, ապա իմաստ կունենար քննարկելը, թե ինչպիսի սեփականության ձև պետք է լինի տրանսպորտի ոլորտում։
Ո՞վ է Տարոն Մարգարյանը։ Սերժ Սարգսյանի նշանակած մարդը։ Ինչպե՞ս է նա կառավարում քաղաքը։ Շատ վատ։ Քաղաքապետն ինքնուրու՞յն ֆիգուր է։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ է իրականում տրանսպորտի թանկացման որոշումը կայացրել և ո՞վ է ընդհանրապես կառավարում Երևանը։ Դե իհարկե երկրի թիվ մեկ գծատեր Սերժ Սարգսյանը։ Նրանք, ովքեր չեն հասկանում այս ամենը, թող զբաղվեն այլ գործով։
Դատելով ամենից՝ տրանսպորտի գնի թանկացման դեմ դուրս եկածներից շատերը հասկանում են թե ինչն ինչոց է։
Հիմա հարց է առաջանում. եթե Տարոն Մարգարյանը, համընդհանուր գնահատմամբ, վատ կառավարիչ է և Բաղրամյան 26–ի խամաճիկը, քաղաքապետարանի աշխատակազմը կոմպետենտ չէ և մտածում է միայն իր շահերի մասին ու ծառայում «վերևներին», իսկ ավագանու ընտրություններն էլ ոստիկանության բարձր հովանու ներքո կեղծվել են պուտանկեքի ու բոմժերի օգնությամբ, այսինքն՝ Երևան համայնքի կառավարման մարմինը լեգիտիմ չէ, ապա այդ դեպքում ինչու՞ ենք պահանջում բոլոր գծերը հանձնել Տարոնին, այն է՝ Սերժ Սարգսյանին։
Տրանսպորտը ապասեփականացնելուց և Երևան համայնքին հանձնելուց առաջ նախ պետք է համայնքի տերը դառնալ, այիսնքն՝ Սերժ Սարգսյանից ապասեփականացնել Երևանը։
Բոլոր գծերն այսօր Երևանի քաղաքապետարանին հանձնելը կնշանակի լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի՝ դրանք գծերը տնօրինելու իրավունքը։ Եթե այժմ քվազիապակենտրոնացված է այդ ոլորտը, ապա «համայնքին» հանձնելուց հետո այն կվերածվի հին ժամանակների «Արմենթելի», երբ վճարում էինք թանկ, բայց ստանում անորակ ծառայություններ։
«Մեկ գծատիրոջ ինստիտուտին» կողմ արտահայտվելով՝ մենք այժմ, կամա թե ակամա, կարող ենք է՛լ ավելի վատացնել տրանսպորտի վիճակն ու նպաստել տնտեսության հերթական ոլորտի մենաշնորհայնացմանը։
Մեզանում առկա բոլոր խնդիրները համակարգային բնույթի են ու քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» սկզբունքով, ուստի՝ պայքարի գլխավոր թիրախը պետք է լինի համակարգափոխությունը կամ որ նույնն է՝ իշխանափոխությունը։
Միայն իշխանափոխության միջոցով է հնարավոր բոլորիս հուզող տարատեսակ խնդիրները լուծելու շանս ստանալ։
Սարգսյանի խնդիրը մաքսիմալ փող աշխատելն ու մաքսիմալ անվերահսկելի իշխանություն ունենալն է։ Այս պայմաններում ապասեփականաշնորհման մասին խոսելը կամ չխոսելն անիմաստ է։ Ապասեփականաշնորհմամբ բան չի փոխվելու կամ ավելի ճիշտ՝ փոխվելու է դեպի վատը։
Ինչպես «դասականն» էր ասում՝ պետք է գլխից բռնել։ Իսկ եթե ոմանք վախենում են ցուլի կոտոշներից, ապա կարելի է առաջարկել ոտքերն ու ձեռքերը կապելու միջոցով «ցուլին» տապալելու տարբերակը։
Եթե քաղաքացիական ակտիվիստներն, իրոք, ուզում են խնդիր լուծել, ապա սկզբի համար պետք է պահանջեն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու հասնեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Դա իր հետևից շղթայական ռեակցիա կառաջացնի և կնպաստի մթնոլորտի փոփոխությանն արդեն համապետական մասշտաբով։ Սա՛ է տրանսպորտի գների թանկացման դեմ պայքարում հաջողություն արձանագրած գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Թե չէ Երևանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը Սերժ Սարգսյանն ու իր եղբայր Սաշիկն էլ կարող են պահանջել, մանավանդ որ հրաժարականին հասնելուց հետո, «պո մնոգոչիսլեննիմ պռոսբամ տելեզռիտելեյ», Նավասարդյան Հենրիկի ձեռքից կխլեն նրան պատկանող գծերն ու կվերադարձնեն «ժողովրդին»։ Այսինքն՝ Հենրիկի նմանների հետ Բաղրամյան 26–ում կաշխատեն ոչ թե «գծից» ստացված եկամտի բաշխման ինչ որ համամասնություն պահպանելով, այլ ամբողջը ապասեփականացնելով։ Իսկ քաղաքացին ինչպես շարունակում էր կռացած երթևեկել, այնպես կշարունակի։ Բնականաբար՝ 150 դրամով։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը ոչ թե չեղյալ է հայտարարել թանկացման որոշումը, այլ կասեցրել այն։ Թե ինչ կլինի կասեցումից հետո, կախված է մեզանից։
Համայնքայի՞ն, թե՞ մասնավոր սեփականություն. հասարակական տրանսպորտի խնդիրների շուրջ
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների մի մասը ներկայացրել է ուղևորափոխադրման ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնց մեջ առկա է նաև «գծերի» ապասեփականաշնորհման պահանջը։
«Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին»՝ մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Առաջարկն, անշու՛շտ, հետաքրքրական է և արժանի է քննարկման։
Ո՞ւմ վստահել ուղևորափոխադրման կազմակերպումը
Միջազգային փորձն այս մասով բազմազան է։ Կան երկրներ, որտեղ հասարակական տրանսպորտը մասնավորի ձեռքում է։ Պետության դերն այս դեպքում երթուղային գծերի մրցույթների կազմակերպումն ու գին/որակ հարաբերակցության ճիշտ ընտրություն կատարելն է։
Կան երկրներ, որտեղ տրանսպորտը պետական կամ համայնքային ենթակայության տակ է գործում։
Ընդունված է նաև, այսպես կոչված, խառը տարբերակը, երբ ուղևորափոխադրում ապահովում են շահույթ հետապնդող մասնավոր ընկերությունները, իսկ պետությունը կամ համայնքը որոշակի չափով սուբսիդավորում է մեկ շնչի հաշվով փոխադրման գինը, որպեսզի տրանսպորտից օգտվելը սոցիալական բոլոր շերտերի համար մատչելի լինի։
Բոլոր երեք մոդելներն էլ աշխատող են։ Պարզապես տարբեր գործոններից ելնելով՝ ընտրվում է այս կամ այն տարբերակը։
Սերժ Սարգսյանի գիծը
Եթե մի կողմ թողնենք հայաստանյան իրականությունը և մեզանում գործող համակարգի առանձնահատկություններն ու միտումները, ապա ուղևորափոխադրման համակարգի ապասեփականաշնորհման տարբերակը կարող է ոլորտի կարգավորման ուղիներից մեկը լինել։ Նկատենք, սակայն, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում ստեղծված իրավիճակի և մասնավորապես՝ տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառը ոչ թե սեփականության ձևի մեջ է, այլ համակարգային դեֆեկտի։
Բանն այն է, որ 2008թ. սկսած Սերժ Սարգսյանը 20-30 ընտանիքների ներգրավմամբ կլանա–օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու և այդ համակարգն ամբողջությամբ սեփականաշնորհելու խնդիր է դրել ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին իրագործում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը։ Այսինքն՝ քվազիշուկայական ու քվազիժողովրդավարական համակարգից փորձ է արվում անցում կատարել օլիգարխիկ բռնապետական, այն է՝ թուրքմենբաշիական կամ ալիևյան կառավարման մոդելի, որի պարագայում բացառվում են անգամ չնչին ինքնուրույնություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները և քաղաքական ուժերը, ինչը նշանակում է, որ իշխանության ճյուղերի տարանջատման մասին սահմանադրական նորմերն իրենց տեղը կզիջեն «Բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար» կարգախոսին։
Ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի այս ծրագրերի ամբողջական իրագործման դեպքում քաղաքացիական հասարակության գոյության և առավելևս զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի քաղաքացիական հասարակությունը ծնվում է միայն տնտեսական ու քաղաքական մրցակցության դեպքում։ Մարդկությունն այլ փորձ չունի։ Քաղաքական մրցակցության վրա հիմնված և մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանվածության դեպքում է հնարավոր լինում ակնկալել քաղաքացիական ինստիտուտների ու խմբերի կայացվածություն։
Տնտեսաքաղաքական մրցակցությունն ու իշխանության ընտրովիությունն են այն նախադրյալները, որոնք բերում են քաղաքացիական հասարակության զարգացման։ Մնացած բոլոր դեպքերում քաղաքացիական հասարակություն կոչվածը վերածվում է «վոժդի» շահերը սպասարկող և չկայացած միջակություններից կազմված մարտնչող կոմսոմոլների կամ խունվեյբինների ոհմակի։
Անգամ քվազիմրցակցային տնտեսաքաղաքական հարաբերությունների դեպքում է հնարավոր քաղաքացիական ակտիվության որոշակի դրսևորումների հանդիպել (ինչպիսին եղավ տրանսպորտի գնի թանկացման ժամանակ), սակայն թուրքմենբաշիական ռեժիմի դեպքում դա բացառվում է։
Այնպես որ «Եկեք ստիպենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա իր ձեռքում կենտրոնացնի տնտեսությունն ու ֆինասական հոսքերը, ինչպես նաև անապատի վերածի քաղաքական դաշտը և կանգնի քաղաքացիական հասարակության կողմը» կոչերը, որոնք բացահայտ կամ քողարկված ձևով հնչեցվում են «անկախ» լրատվամիջոցների կամ «ակտիվիստների» կողմից, դեմագոգիկ բնույթ են կրում։
Ովքե՞ր են Սերժ Սարգսյանի գծի մեջ մտած մանր գծատերերը և բանից բեխաբար «պասաժիրները»
Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը փորձում են գերկենտրոնացված տնտեսական համակարգ ու ոչմրցակցային քաղաքական դաշտ ստեղծել՝ թաքնվելով դեմոկրատական լոզունգների, «արևմտամետության» ու «հակաօլիգարխիկ» պայքարի հետևում։ Այդ իսկ նպատակով ստեղծվել կամ գնվել են «անկախ» լրատվամիջոցներ («1in.am», «lragir.am» և այլն), հաճախորդացվել են «թունդ ընդդիմադիր» գործիչներ (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան և այլն), սեփականաշնորհվել են մանր ու միջին տրամաչափի կուսակցություններ (ՀԱԿ–ից դուրս մնացածները, մեկհոգանոց «կանտոռաները», քաղաքական յալանչիները և այլն) և գործի է դրվել ստի ու կեղծիքի տարածման գեբելսյան հզոր քարոզչամեքնեն։ Նշյալ սուբյեկտներն այդ քարոզչամեքենայի բաղկացուցիչներն են կամ պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանի գծի՝ թուրքմենբաշիզմի, մեջ մտած մանր գծատերերը։
Քաղաքացիական ակտիվիստներին Բաղրամյան 26–ը դիտարկում է որպես գործիք՝ քաղաքական դաշտի անապատացմանը և թուրքմենբաշիական համակարգի ստեղծման գործընթացին վարդագույն տեսք տալու համար։
Սրանք ուզում են քաղաքացիականներին որպես «պասաժիր» նստեցնել իրենց գծի մեջ, և Հայաստանը տանել այլ ուղղությամբ՝ «պասաժիրներին», ինչպես նաև «յուրայիններին» հետագայում «քցելու» վճռականությամբ։
Թուրքմենական կամ ադրբեջանական գծի համար է, որ արհեսատական հակադրություն է ստեղծվում քաղաքական ու քաղաքացիական պայքարների միջև։ Քաղաքացիականն, ըստ գեբելսյան քարոզչամեքենայի, բարի է ու «պուպուշ», քանզի որևէ վտանգ չի ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Իսկ ահա քաղաքական պայքարը չար է և «քըխ», քանզի կարող է բերել իշխանափոխության և թուրքմենբաշիական ծրագրերի տապալման։ Դա է պատճառը, որ «անկախ» մամուլը քծնում է «քաղաքացիականներին» ու ընդդիմադիր դիրքերից գեղամյանություն անում ինքնուրույնության այս կամ այն չափն ունեցող ոչիշխանական ուժերի դեմ։
Տնաբույծ նեոբոլշևիկները գործողության մեջ
Սերժ Սարգսյանի քարոզչական մեթոդները և գործունեությունը բոլշևիկյան բնույթի են։ Ինչպես որ բոլշևիկներն էին խոստանում կուլակաթափությունից հետո դրախտ ապահովել բանվորների ու գյուղացիների համար, սակայն ոչ հողը տվեցին գյուղացուն, ոչ գործարանը՝ բանվորներին, այնպես էլ Սարգսյանի քարոզչամեքենան է խոստանում օլիգարխաթափությունից հետո քաղաքացիական դրախտ ապահովել Հայաստանում։ Դժվար չէ, սակայն, կռահել, թե ինչպիսի բարքեր կտիրեն Սարգսյանի պատկերացրած «քաղաքացիական դրախտում», եթե «հակաօլիգարխիկ» պայքարը պսակվի հաջողությամբ։
Կուլակաթափությունից հետո Ռուսաստանը սովի մատնվեց, իսկ դժգոհող բանվորներն ու գյուղացիները կա՛մ գնդակահարվում էին, կա՛մ հայտնվում ուղղիչ աշխատանքային գաղութներում։
Սերժ Սարգսյանի ծրագրերի իրագործումից հետո էլ առաջին զոհերը հենց քաղաքացիականներն են լինելու, քանզի նրանք պահանջելու սովոր մարդիկ են, իսկ բռնապետական ռեժիմները չեն սիրում պահանջող մարդկանց՝ լինեն նրանք 100 դրամ գինը վերականգնելու համար փողոց դուրս եկածներ կամ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալի ամբողջական բացահայտումը պահանջող ֆեյսբուքյան օգտատերեր։
Սերժ Սարգսյանն ուզում է սեփականաշնորհել բոլոր ֆինանսական հոսքերը, որպեսզի ամբողջատիրական իշխանություն ունենա և դառնա հայկական թուրքմենբաշի։ Այդ ամենին հասնելու տարբերակ է ընտրվել պետբյուջեի անվերահսկելի մսխումն ու հարկային ճնշումների միջոցով բիզնեսի բոլոր շերտերի հետ փայի մեջ մտնելը։ Շատ հաճախ սերժսարգսյանական շրջապատն ուղղակիորեն է փայատեր դառնում այս կամ այն բիզնեսում։
Սերժ Սարգսյանի գծից դուրս
Գալով տրանսպորտի ապասեփականաշնորհման խնդրին՝ պետք է նշել, որ այն չի կարող խնդրի լուծման բանալի դառնալ։ Քանի որ մի քանի տասնյակ գծատերերի փոխարեն կունենանք ձևական մեկ գծատեր՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մեկ իրական գծատեր՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։
Հարցն այն չէ, որ պետք է պահպանել գծատերերի ներկայիս ինստիտուտը։ Ինչպես ասում են՝ «ֆիգ ս նիմի, ս գծատերերոմի»։
Տրանսպորտային տնտեսությունը պետք է հիմնովին վերափոխել և դարձնել քաղաքացիների համար առավել մատչելի և հարմարավետ։ Բայց թուրքմենբաշիզմի ձգտող համակարգին վստահել բոլոր «գծերը»՝ կնշանակի խաղալ Սերժ Սարգսյանի օգտին և քաղաքացու շահերի դեմ։
Ներկայումս գործող համակարգը վատն է, բայց կարիք չկա այն ավելի վատացնելու։
Եթե մենք ունենայինք Երևանի ինքնուրույն և լեգիտիմ կառավարման մարմին, եթե քաղաքապետը լիներ ոչ թե Սերժ Սարգսյանի դրածոն, այլ ընտրված, եթե տեղական ինքնակառավարման համակարգն ունենար դե ֆակտո և դե յուրե բյուջետային ինքնավարություն, եթե Բաղրամյան 26–ը չձգտեր տնտեսաքաղաքական հարաբերությունների մենաշնորհայնացման, եթե Երևանի քաղաքապետը հաշվետու լիներ ոչ թե նախագահական նստավայրին, այլ ընտրողներին, ապա իմաստ կունենար քննարկելը, թե ինչպիսի սեփականության ձև պետք է լինի տրանսպորտի ոլորտում։
Ո՞վ է Տարոն Մարգարյանը։ Սերժ Սարգսյանի նշանակած մարդը։ Ինչպե՞ս է նա կառավարում քաղաքը։ Շատ վատ։ Քաղաքապետն ինքնուրու՞յն ֆիգուր է։ Իհարկե՝ ոչ։ Ո՞վ է իրականում տրանսպորտի թանկացման որոշումը կայացրել և ո՞վ է ընդհանրապես կառավարում Երևանը։ Դե իհարկե երկրի թիվ մեկ գծատեր Սերժ Սարգսյանը։ Նրանք, ովքեր չեն հասկանում այս ամենը, թող զբաղվեն այլ գործով։
Դատելով ամենից՝ տրանսպորտի գնի թանկացման դեմ դուրս եկածներից շատերը հասկանում են թե ինչն ինչոց է։
Հիմա հարց է առաջանում. եթե Տարոն Մարգարյանը, համընդհանուր գնահատմամբ, վատ կառավարիչ է և Բաղրամյան 26–ի խամաճիկը, քաղաքապետարանի աշխատակազմը կոմպետենտ չէ և մտածում է միայն իր շահերի մասին ու ծառայում «վերևներին», իսկ ավագանու ընտրություններն էլ ոստիկանության բարձր հովանու ներքո կեղծվել են պուտանկեքի ու բոմժերի օգնությամբ, այսինքն՝ Երևան համայնքի կառավարման մարմինը լեգիտիմ չէ, ապա այդ դեպքում ինչու՞ ենք պահանջում բոլոր գծերը հանձնել Տարոնին, այն է՝ Սերժ Սարգսյանին։
Տրանսպորտը ապասեփականացնելուց և Երևան համայնքին հանձնելուց առաջ նախ պետք է համայնքի տերը դառնալ, այիսնքն՝ Սերժ Սարգսյանից ապասեփականացնել Երևանը։
Բոլոր գծերն այսօր Երևանի քաղաքապետարանին հանձնելը կնշանակի լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի՝ դրանք գծերը տնօրինելու իրավունքը։ Եթե այժմ քվազիապակենտրոնացված է այդ ոլորտը, ապա «համայնքին» հանձնելուց հետո այն կվերածվի հին ժամանակների «Արմենթելի», երբ վճարում էինք թանկ, բայց ստանում անորակ ծառայություններ։
«Մեկ գծատիրոջ ինստիտուտին» կողմ արտահայտվելով՝ մենք այժմ, կամա թե ակամա, կարող ենք է՛լ ավելի վատացնել տրանսպորտի վիճակն ու նպաստել տնտեսության հերթական ոլորտի մենաշնորհայնացմանը։
Մեզանում առկա բոլոր խնդիրները համակարգային բնույթի են ու քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» սկզբունքով, ուստի՝ պայքարի գլխավոր թիրախը պետք է լինի համակարգափոխությունը կամ որ նույնն է՝ իշխանափոխությունը։
Միայն իշխանափոխության միջոցով է հնարավոր բոլորիս հուզող տարատեսակ խնդիրները լուծելու շանս ստանալ։
Սարգսյանի խնդիրը մաքսիմալ փող աշխատելն ու մաքսիմալ անվերահսկելի իշխանություն ունենալն է։ Այս պայմաններում ապասեփականաշնորհման մասին խոսելը կամ չխոսելն անիմաստ է։ Ապասեփականաշնորհմամբ բան չի փոխվելու կամ ավելի ճիշտ՝ փոխվելու է դեպի վատը։
Ինչպես «դասականն» էր ասում՝ պետք է գլխից բռնել։ Իսկ եթե ոմանք վախենում են ցուլի կոտոշներից, ապա կարելի է առաջարկել ոտքերն ու ձեռքերը կապելու միջոցով «ցուլին» տապալելու տարբերակը։
Եթե քաղաքացիական ակտիվիստներն, իրոք, ուզում են խնդիր լուծել, ապա սկզբի համար պետք է պահանջեն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու հասնեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Դա իր հետևից շղթայական ռեակցիա կառաջացնի և կնպաստի մթնոլորտի փոփոխությանն արդեն համապետական մասշտաբով։ Սա՛ է տրանսպորտի գների թանկացման դեմ պայքարում հաջողություն արձանագրած գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Թե չէ Երևանի տրանսպորտի վարչության պետի հրաժարականը Սերժ Սարգսյանն ու իր եղբայր Սաշիկն էլ կարող են պահանջել, մանավանդ որ հրաժարականին հասնելուց հետո, «պո մնոգոչիսլեննիմ պռոսբամ տելեզռիտելեյ», Նավասարդյան Հենրիկի ձեռքից կխլեն նրան պատկանող գծերն ու կվերադարձնեն «ժողովրդին»։ Այսինքն՝ Հենրիկի նմանների հետ Բաղրամյան 26–ում կաշխատեն ոչ թե «գծից» ստացված եկամտի բաշխման ինչ որ համամասնություն պահպանելով, այլ ամբողջը ապասեփականացնելով։ Իսկ քաղաքացին ինչպես շարունակում էր կռացած երթևեկել, այնպես կշարունակի։ Բնականաբար՝ 150 դրամով։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը ոչ թե չեղյալ է հայտարարել թանկացման որոշումը, այլ կասեցրել այն։ Թե ինչ կլինի կասեցումից հետո, կախված է մեզանից։
Կարեն Հակոբջանյան