Պահանջվում է քաղաքապետ. Տարոն Մարգարյան չառաջարկել
Պարզվում է՝ Տարոն Մարգարյանն ընտրակեղծարարությամբ է զբաղվում ոչ միայն իրական կյանքում, այլ նաև վիրտուալ տարածքում։
Կո՞ղմ եք արդյոք Տարոն Մարգարյանի հրաժարականին և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այսպիսի հարց էր «7 օրը» ուղղել իր ընթերցողներին։
Քվեարկածների մոտ 90 տոկոսի պատասխանը «Այո» էր, այսինքն՝ կողմ էին։ Միասին վերցրած շուրջ 10 տոկոս էին կազմում դեմ և չկողմնորոշված ձայները։ Այսպիսի պատկեր էր ձևավորվել հարցը տեղադրելուն հաջորդած 3 ժամերի ընթացքում։ Ընդ որում՝ քվեարկությանը մասնակիցների քանակը տարբեր ժամանակահատվածներում տարբեր էին։ Ժամանակ առ ժամանակ «Այո»–ների տոկոսն ավելանում էր, իսկ երբեմն՝ պակասում, բայց «Այո»–ի ու «Ոչ»–ի համամասնությունը պահպանվում էր։
«X» պահից սկսած, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականին և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողների քանակը սկսեց կայուն աճ արձանագրել՝ 1 րոպեում 3 ձայն։ Մենք սկսեցինք խրոնոմետրաժ անել և թույլ տալ, որ քաղաքագլխի օգտին տրվելիք ձայները տեղ հասնեն։ Եկավ մի պահ, երբ Տարոնի չհեռանալու օգտին տրվող ձայները հասան մինչև 85%։ Դրանից հետո մենք մաքրեցինք 1 րոպեում Տարոնի ստացած յուրքանչյուր 3 քվեն և նորից խրոնոմետրաժ արեցինք։ Պատկերը կրկին նույնն էր՝ Տարոնի չհեռենալուն կողմ արտահայտվողների քանակը 1 րոպեում կայուն 3 «հոգի» էր։
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այսպես ասած «restart» տարբերակով «քվեարկություն» էր կազմակերպվում՝ հօգուտ Տարոնի։ Պարզապես անհնար էր, որ Տարոնի կողմնակիցները այդպիսի ճշգրտությամբ (1 րոպեում կայուն 3 ձայն) իրական քվեարկություն ապահովեին։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ Տարոնը գետնի տակից կողմնակիցներ է պեղել և կոչ արել քվեարկել իր չհեռանալու օգտին, ապա բացառվում է, որ Տարոնի վկաները այդպիսի հստակ ինտերվալով քվեարկեին՝ ամեն 20 վայրկյանում մեկ ձայն ապահովելով։
Ակնհայտ էր, որ գործ ունենք կեղծիքի հետ։ Տեղի էր ունենում մեկ «IP» հասցեից եկող բազմակի քվեարկություն, այն է՝ վիրտուալ լցոնում ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի տոկոսները «խփելու» համար ընտրակաշառվածներին ու շրջիկ խմբերին էին լցոնում ընտրատեղամասերում։
Ուշագրավն այն է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ Տարոնի օգտին «քվեարկողները» կայուն ցուցանիշ էին ապահովել՝ 1 րոպեում 3 «քվեարկություն»։ Ստացվում է, որ այս տարվա մայիսի 5–ին Տարոնի ընտրազանգվածի մաս կազմող «թիթեռնիկներն» իրար մեջ պայմանավորվել էին գիշերը ժամը 2–ին կամ 5–ին մեկ րոպեում երեք «ձայն» ապահովել։ Ոչ ավելի, ոչ պակաս։
Հաշվի առնելով տեղի ունեցող կեղծիքը՝ «7 օրը» կանգնեցրեց քվեարկությունը։ Մենք այժմ վերականգնել ենք մինչև կեղծիքի հայտնաբերումը ֆիքսված տոկոսային ցուցանիշները և դրանք կթողնենք կայքի գլխավոր էջում, որպեսզի Տարոնն ինքն իրեն տեսնի հայելու մեջ։
Մաքրելով Տարոնի օգտին մեկ «IP»-ից 1 րոպեում ստացած 3 քվեի ընդհանուր քանակը և վերականգնելով մինչև «լցոնումը» եղած պատկերը՝ կստանանք հետևյալը՝ քվեարկության մասնակիցների 89 տոկոսը կողմ է, որ Տարոն Մարգարյանըհրաժարական տա, և տեղի ունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ 6 տոկոսն ուզում է, որ Տարոնը մնա և շարունակի ավելի լավ Երևան կառուցել։ Իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Պահանջվում է քաղաքապետ. Տարոն Մարգարյան չառաջարկել
Պարզվում է՝ Տարոն Մարգարյանն ընտրակեղծարարությամբ է զբաղվում ոչ միայն իրական կյանքում, այլ նաև վիրտուալ տարածքում։
Կո՞ղմ եք արդյոք Տարոն Մարգարյանի հրաժարականին և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այսպիսի հարց էր «7 օրը» ուղղել իր ընթերցողներին։
Քվեարկածների մոտ 90 տոկոսի պատասխանը «Այո» էր, այսինքն՝ կողմ էին։ Միասին վերցրած շուրջ 10 տոկոս էին կազմում դեմ և չկողմնորոշված ձայները։ Այսպիսի պատկեր էր ձևավորվել հարցը տեղադրելուն հաջորդած 3 ժամերի ընթացքում։ Ընդ որում՝ քվեարկությանը մասնակիցների քանակը տարբեր ժամանակահատվածներում տարբեր էին։ Ժամանակ առ ժամանակ «Այո»–ների տոկոսն ավելանում էր, իսկ երբեմն՝ պակասում, բայց «Այո»–ի ու «Ոչ»–ի համամասնությունը պահպանվում էր։
«X» պահից սկսած, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականին և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողների քանակը սկսեց կայուն աճ արձանագրել՝ 1 րոպեում 3 ձայն։ Մենք սկսեցինք խրոնոմետրաժ անել և թույլ տալ, որ քաղաքագլխի օգտին տրվելիք ձայները տեղ հասնեն։ Եկավ մի պահ, երբ Տարոնի չհեռանալու օգտին տրվող ձայները հասան մինչև 85%։ Դրանից հետո մենք մաքրեցինք 1 րոպեում Տարոնի ստացած յուրքանչյուր 3 քվեն և նորից խրոնոմետրաժ արեցինք։ Պատկերը կրկին նույնն էր՝ Տարոնի չհեռենալուն կողմ արտահայտվողների քանակը 1 րոպեում կայուն 3 «հոգի» էր։
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այսպես ասած «restart» տարբերակով «քվեարկություն» էր կազմակերպվում՝ հօգուտ Տարոնի։ Պարզապես անհնար էր, որ Տարոնի կողմնակիցները այդպիսի ճշգրտությամբ (1 րոպեում կայուն 3 ձայն) իրական քվեարկություն ապահովեին։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ Տարոնը գետնի տակից կողմնակիցներ է պեղել և կոչ արել քվեարկել իր չհեռանալու օգտին, ապա բացառվում է, որ Տարոնի վկաները այդպիսի հստակ ինտերվալով քվեարկեին՝ ամեն 20 վայրկյանում մեկ ձայն ապահովելով։
Ակնհայտ էր, որ գործ ունենք կեղծիքի հետ։ Տեղի էր ունենում մեկ «IP» հասցեից եկող բազմակի քվեարկություն, այն է՝ վիրտուալ լցոնում ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի տոկոսները «խփելու» համար ընտրակաշառվածներին ու շրջիկ խմբերին էին լցոնում ընտրատեղամասերում։
Ուշագրավն այն է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ Տարոնի օգտին «քվեարկողները» կայուն ցուցանիշ էին ապահովել՝ 1 րոպեում 3 «քվեարկություն»։ Ստացվում է, որ այս տարվա մայիսի 5–ին Տարոնի ընտրազանգվածի մաս կազմող «թիթեռնիկներն» իրար մեջ պայմանավորվել էին գիշերը ժամը 2–ին կամ 5–ին մեկ րոպեում երեք «ձայն» ապահովել։ Ոչ ավելի, ոչ պակաս։
Հաշվի առնելով տեղի ունեցող կեղծիքը՝ «7 օրը» կանգնեցրեց քվեարկությունը։ Մենք այժմ վերականգնել ենք մինչև կեղծիքի հայտնաբերումը ֆիքսված տոկոսային ցուցանիշները և դրանք կթողնենք կայքի գլխավոր էջում, որպեսզի Տարոնն ինքն իրեն տեսնի հայելու մեջ։
Մաքրելով Տարոնի օգտին մեկ «IP»-ից 1 րոպեում ստացած 3 քվեի ընդհանուր քանակը և վերականգնելով մինչև «լցոնումը» եղած պատկերը՝ կստանանք հետևյալը՝ քվեարկության մասնակիցների 89 տոկոսը կողմ է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տա, և տեղի ունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ 6 տոկոսն ուզում է, որ Տարոնը մնա և շարունակի ավելի լավ Երևան կառուցել։ Իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։
7or.am