Լրահոս

29.07.2013 09:21


Այսօր տեղի կունենա Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը

Այսօր տեղի կունենա Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը

Այսօր՝ հուլիսի 29-ի ժամը 14։30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /Հրաչյա Ներսիսյան 10/ տեղի կունենա Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը: Ենթադրվում է, որ այս նիստը եզրափակիչ կլինի, քանի որ անցած նիստի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որով քաղաքապետարանը և պատասխանող կողմը՝ կառուցապատող «Մեծ մհակ» ընկերությունը, եկել էին համաձայնության՝ տարածքի փոխհատուցման վերաբերյալ: Ուստի հուլիսի 29-ի նիստում մեծ հավանականությամբ զբոսայգու հատվածը հետ կվերադարձվի բնակիչներին, և նրանք կտոնեն հաղթանակը պատասխանող կողմերի՝ նշված ընկերության և Երևանի քաղաքապետարանի հանդեպ:

Սուրենյան փողոցի մի խումբ բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը