Լրահոս

29.07.2013 09:32


Եգիպտոսում զինվորականներին կթուլատրվի ձերբակալել քաղաքացիական անձանց

Եգիպտոսում զինվորականներին կթուլատրվի ձերբակալել քաղաքացիական անձանց

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշոնակատար Ադլի Մանսուրը երկրի վարչապետին ընձեռել է նոր լիազորություն, որով զինծառայողներին թույլատրվում է քաղաքացիական անձանց ձերբակալելու հրաման տալ։ Այս որոշումը հաջորդել է ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմի այն հայտարարությանը, թե երկրի իշխանությունները ծանր հակահարված կտան իրավախախտներին:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում զինվորականների կողմից Մոհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո բախումները չեն դադարում։ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցները շարունակում են պահանջել ետ վերադարձնել պաշտոնանկ արված և այժմ կալանքի տակ գտնվող Մուրսիին:

Այս խորագրի վերջին նյութերը