Ալեքսանդր Իսկանդարյան. «Այն, ինչ մեզ առաջարկում են այսօր, առավելագունն է այն ամենի, ինչին հայերը ձգտում էին 1988–94թթ.»
-Որպես ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների զարգացման արդյունք՝ առաջացել են Մադրիդյան սկզբունքները։ Այսօր այդ սկզբունքները միայն հրապարակվել են, ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Տանո՞ւմ են այդ սկզբունքները դեպի կարգավորում՝ ոչ։ Այդ ամենը դեռևս փաստաթուղթ է,- մադրիդյան սկզբունքների վերաբերյալ «Հայացք» ակումբում ասել է «Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա կարծիքով՝ Ռամբուեից սկսած՝ նոր դիսկուրս է առաջացել՝ ոչ մի թիզ հող չենք տալու, սակայն երեք-չորս տարի առաջ նման մոտեցում գրեթե չկար.
-Ոչ մի զիջման պատրաստ չենք. դիսկուրսը մտել և առավել խորացել է Հայաստանում։ Այն, ինչ մեզ առաջարկում են այսօր, առավելագունն է այն ամենի, ինչին հայերը ձգտում էին 1988-94թթ.՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ և միջանցք։ Սակայն այդ կարգավիճակն արդեն չի բավարարում։ Այնքան ժամանակ է անցել և այնքան ենք սովորել այդ տարածքների վերահսկմանը, որ հայկական կողմն ասում է, որ համաձայն չի տալ այդ տարածքները, ինչը բնական երևույթ է։ Նման հակամարտություններում դա շատ հաճախ է լինում. երբ մի կողմը շատ երկար է տիրապետում որևէ տարածքի, արդեն չի համաձայնվում տալ նույնիսկ այն տարածքները, որոնք գրավել է, որ հետո վերադարձնի։
Նա նաև նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում պատկերացումները, որ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կանցնի Ադրբեջանի կառավարման տակ, ավելի ու ավելի է վերանում դիսկուրսից։
-Մենք արդեն սկսում ենք խոսել շրջաններից և ասում ենք, որ պատրաստ չենք վերադարձնել դրանք։ Սա նոր երևույթ է, որը լուրջ գործոն է դառնում։ Մեր նախարարների և բանակցություններին մասնակից ղեկավարների վրա ճնշում են ոչ թե Ղարաբաղը հանձնելու համար, այլ ընդհանրապես ինչ-որ տարածք հանձնելու համար։ Դա ինչ-որ տեղաշարժ է. լավ վատ՝ դա ուրիշ խոսակցություն է, բայց, այնուամենայնիվ տեղաշարժ է,- ասել է Ալ. Իսկանդարյանը։

7or.am