Լրահոս

29.07.2013 11:42


Արաս Օզբիլիսը նշեց իր նորամուտը «Սպարտակի» կազմում

Արաս Օզբիլիսը նշեց իր նորամուտը «Սպարտակի» կազմում
Այս տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում դուրս եկավ փոխարինման 70-րդ րոպեին:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Սպարտակ» Մոսկվա՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Էսթեղլալ» Խուզիստան-«Զոբ ահան»՝2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝0:1, խաղացել է 90 րոպե:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Ռահ ահան»-«Մես» Քերման՝0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Վիձև»-«Զավիսցա»՝2:1, խաղացել է 90 րոպե:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Դաչիա»-«Տիրասպոլ»՝0:0, խաղացել է 90 րոպե:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Վորսկլա»-«Մետալուրգ»՝1:2, խաղացել է 90 րոպե:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Վոստոկ»-«Շախտյոր» Կարագանդա՝0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել, Գերմանիայի սուպերգավաթի եզրափակչում «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց «Բավարիային»: Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Իրտիշ»՝3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Սպարտակ»՝1:4, փոխարինման է մտել 70-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Ամկար» հանդիպումը կկայանա այսօր:

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Սպարտակ»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Վոլգա»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 66-րդ րոպեին:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Վոլգա»՝ 1:2, խաղացել է 90 րոպե:

Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Սիբիր»-«Սպարտակ Նալչիկ»՝0:0, փոխարինման է մտել 63-րդ րոպեին:

Այս խորագրի վերջին նյութերը