Լրահոս

29.07.2013 12:59


Բախվել են մեքենաներ

Բախվել են մեքենաներ

Հուլիսի 26-ի ժամը 19։35-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել` 21։03-ին: Այրվել է 1,5 հա ցորենի արտ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ԼԼ 338 պ/հ, «Օպել Աստրա» մակնիշի 35 SL 035 պ/հ և «ՎԱԶ 2107» մակիշի 30 ՕՍ 142 պ/հ ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով 1963 թ. ծնված Հ. Մկրտչյանը, 2005 թ. ծնված Կ. Նիկողոսյանը և 1957թ. ծնված Մ. Միսաքյանը տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածներ Հ. Մկրտչյանի և Կ. Նիկողոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է։ Մ. Միսաքյանը մահացել է:

***

Հուլիսի 27-ի ժամը 15։03-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանա­պարհին՝ Արջուտ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 968 ԼՍ 36 պ/հ բեռնատարը (վարորդ՝ 1955թ. ծնված Ա. Թորգոմ­յան) և «ՎԱԶ 21-08» մակնիշի 03 ՍԼ 585 պ/հ ավտոմեքե­նան (վարորդ՝ 1978թ. ծնված Ա. Սահակյան):

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ Ա. Սահակյանը և «ՎԱԶ 21-08» ուղևոր, 1994թ. ծնված Ա. Ալավերդյանը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

***

Հուլիսի 28-ի՝ ժամը 23։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886 պ/հ (վարորդ` Վ. Հակոբյան), «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 պ/հ (վարորդ` Ս. Մկրտչյան) և «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777պ/հ (վարորդ` Ա. Դոլչյան) ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1977թ. ծնված Վ. Հակոբյանը տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը լավ է:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը