Հասարակական տրանսպորտի գնի բարձրացման դեմ տեղի ունեցած քաղաքացիական ընդվզումն իր տեսակով աննախադեպ էր: Մինչ այս եղած քաղաքացիական բոլոր բողոքները չեն ընդգրկել հասարակության այդպիսի լայն շերտեր: Իսկ այս անգամ քաղաքացիական ընդվզմանն ակտիվ մասնակից էին ոչ միայն երևանյան քաղաքացիական ակտիվի ներկայացուցիչները, այլև քաղաքացիական դիրքորոշում երբևէ չդրսևորած ուսանողները և անգամ դպրոցահասակները:
Այսպիսով, բողոքի ալիքը դուրս եկավ արդեն ավանդական դարձած ձևաչափից ու նախորդների պես չմարգինալացավ:
Այս առումով մի քանի դիտարկում:
Ավանդական
Հասարակական տրանսպորտի թանկացման առաջին երկու օրերին երևանյան երթուղայիններում տիրում էր վախի ու զսպվածության մթնոլորտ:
Ուղևորների մեծ մասը վճարում էր 150 դրամ, որովհետև «այդպես գրված է», «ամոթ է չվճարելը», «չվճարելու դեպքում վարորդը նկատողություն կանի», «TV-ով ասել են, ուրեմն պետք է վճարել»... Իսկ քաղաքացիական ընդվզման մասնակից քաղաքացիները, ովքեր վճարում էին 100 դրամ, սկզբում որոշակի ագրեսիվությամբ էին լցված այն մարդկանց հանդեպ, ովքեր վճարում էին 150:
Շատ անգամ անօրինական որոշումը բոյկոտող քաղաքացիների ու վարորդների միջև վեճեր էին առաջանում: Ուղևորներն ասում էին՝ «չի կարելի այդքան ոչխար լինել ու ամեն ստորացում լուռ տանել», իսկ վարորդներն ասում էին՝ «գնացե՛ք «վերևներին» բողոքեք» կամ «դեռ ջահել եք, շատ բան չեք հասկանում»:
Հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքացիական ընդվզմանը մեծ մասամբ մասնակցում էին երիտասարդներ (զարմանալիորեն՝ նրանց մեջ մեծ թիվ էին կազմում աղջիկները), շատ անգամ երթուղայիններում հաղթում էր, այսպես կոչված, ավանդույթը, որի տրամաբանությունն էր՝ «ջահել աղջիկ ա, ոչինչ, թող 100 վճարի»:
Քաղաքացիական
Սակայն երբ բոյկոտը երկու օրից երկարեց, երևանյան փողոցներն է՛լ ավելի ակտիվացան, և ընդլայնվեց բոյկոտողների շրջանակը, այդ ժամանակ երթուղայիններում արդեն պատկերը փոխվեց:
Մարդկանց մեծամասնությունը սկսեց վճարել 100 դրամ (ես դիտարկել եմ քաղաքի տարբեր թաղամասերից, մասնավորապես Էրեբունուց, Աջափնյակից, Մասիվից, 3-րդ մասից, Մալաթիայից կենտրոն գնացող երթուղայինները)։
Գրեթե բոլոր երթուղայիններում թեժ քննարկումներ էին լինում։ Վարորդները ևս բողոքում էին ուղեվարձի թանկացումից, և երբեմն 150 դրամ վճարելն էր ամոթ, որը կարծես հարմարվողականության, վախկոտության և քաղաքային անցուդարձից անտեղյակ լինելու նշան էր:
Երթուղայիններում արդեն տարիքով մարդիկ իրար ոգևորում և հուսադրում էին նրանով, որ քաղաքում երիտասարդները պայքարում են, ինչպես մի պապիկ ասաց՝ «եթե անգամ աղջիկ երեխեքն են բողոքում, ուրեմն մի բան կփոխվի»: Այդ փուլում երթուղայինում մարդիկ քննարկումների ժամանակ ասում էին. «Սենց ստրուկ ենք եղել, որ մեզ 15 թվին կոտորել են», «Սրանք թուրք են, որովհետև թուրքի պես ստրկացնում են մարդկանց», «Ի վերջո, էս մե՞ր երկիրն ա, թե՞ էդ թալանչիների», «Ես ոչխար չեմ, որ ինչ ասեն՝ անեմ», «Էս երկիրը պետք ա երկիր սարքենք», «Ի վերջո, քաղաքացի՞ ենք, թե՞ ստրուկ»...
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այսօր մեր հասարակությունը նոր ինքնության ձևակերպման փուլում է գտնվում՝ քաղաքացիական ինքնության: Ըստ այդմ՝ թուրքը թշնամի է ու մեզ կոտորել է ոչ թե այն պատճառով, ըստ որի՝ նա գենետիկորեն հանցագործ է, այլ որովհետև այնտեղ իշխանությունը բռնապետական է եղել: Սակայն քաղաքացիական ինքնությունը, որպես ազգային ինքնության անբաժանելի մաս, կարող է ձևավորվել այն բանից հետո, երբ բնակիչը, անկախ սոցիալական դիրքից և մասնագիտությունից, փաստացի կհաղթի իրեն քաղաքացիական, սահմանադրական իրավունքներից զրկած բռնապետական ռեժիմին:
Ընկալումների առումով որակական այս անցումն է, որ կարող է հիմք ստեղծել բուրժուադեմոկրատական հեղափոխության համար և Հայաստանում իրական փոփոխությունների ճանապարհ բացել։ Այս տիպի հեղափոխությունների արդյունքում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայոոմ, Իտալիայում և մյուս զարգացած երկրներում բնակվող տարբեր էթնիկ հանրությունները վերածվել միասնական ազգերի՝ ֆրանսիացիների, գերմանացիների, անգլիացիների, իտալացիների և այլն:
Մենք ունիտար պետություն ունենք և վաղուց ազգի վերածվելու խնդիր չունենք։ Մենք ունենք ազգային ինքնությունը քաղաքացիական ինքնությամբ օժտելու խնդիր։ Այս խնդիրը պետք է լուծի հայկական բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, իսկ մինչ այդ մենք ունենք ընդամենը տոնական քաղաքացիական հասարակություն, որը քաղաքականացնելով պայքարը՝ կարող է որակական նոր մակարդակի բարձրանալ:
Մենք` ավանդականի և քաղաքացիականի միջև

Տաթևիկ Պողպատյան