Լրահոս

15.07.2009 18:44


Թեհրանից Հայաստան ժամանող «ՏՈՒ-154» օդանավի վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել

Թեհրանից Հայաստան ժամանող «ՏՈՒ-154» օդանավի վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել

ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ Չիկագոյի համաձայնագրի 13-րդ հավելվածի համաձայն՝ հետաքննությունը նշանակում է այն երկիրը, որի տարածքում վթարը տեղի է ունեցել և օդանավը գրանցած ու շահագործած պետությունը, այսինքն այս դեպքում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հետաքննությանը կարող է մասնակցել նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես օդանավն  արտադրող և նախագծող Խորհրդային Միության հետնորդ։ Քանի որ զոհերի թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ, Հայաստանը տեղեկատվությանը հասանելիության իրավունք կարող է ունենալ։

Թե ո՞րն է օդանավի վթարի պատճառը, ավիացիայի վարչությունից դեռևս դժվարանում են պատասխանել, բայց Ա. Պողոսյանը նշել է, որ պատճառներից մեկն էլ կարող է շարժիչներից որևէ մեկում բռնկված հրդեհը լինել։ Ահաբեկչության մասին տեղեկատվություն դեռևս չկա։

Թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանն էլ ասել է, որ տեսականորեն սև արկղերը կարող են վնասված չլինել։

«Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի ղեկավար է նշանակվել Ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետը։ Օպերատիվ շտաբը տեղակայված է օդանավակայանի ժամանման սրահում, որը վթարված օդանավի ուղևորների ցուցակներն է տրամադրում զոհվածների հարազատներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը