Լրահոս

15.07.2009 18:44


Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարի կապակցությամբ սուգ է հայտարարվել

Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարի կապակցությամբ սուգ է հայտարարվել

Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ТУ-154 ինքնաթիռի վթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն:

Ազգային անվտանգության ծառայության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները ներկայացրել են ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները:

Որոշվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով:

Բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում 2009 թվականի հուլիսի 16-ին սուգ հայտարարելու մասին:

 

Այս խորագրի վերջին նյութերը