Լրահոս

30.07.2013 10:35


Հավաք-խորհրդակցություն ՊԲ-ում

Հավաք-խորհրդակցություն ՊԲ-ում

Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որինմասնակցում էին բանակի միավորումների և զորամասերի հրամանատարների անձնակազմի հետ տարվողաշխատանքների գծով տեղակալները, զորամասերի սոցիալ-իրավական գծով սպաները, սպա-հոգեբանները,հոգևոր սպասավորները, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՊԲ նշված ոլորտներինառնչվող բաժինների պետերը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի գործունեության հետագա ուղղվածության շուրջ իր մոտեցումներն է ներկայացրել ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով նորանշանակ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը՝ որպես էական ուղղություններ առանձնացնելով միջանձնային փոխհարաբերությունները, կոլեկտիվների ձևավորումն ու հետագա կայացումը, զինանձնակազմի սոցիալական պաշտպանվածությունը, զինվոր-ծնող կապերի հետագա ընդլայնումը, համագործակցությունը բանակային կառույցների և ռազմաիրավապահ մարմինների հետ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև տեղ գտնող օրինախախտումներն ու դրանք ծնող պատճառները, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակն ու բարելավման ուղիները, բանակ-հասարակություն կապերի, սերժանտների ու սերժանտական խորհուրդների դերի մեծացման և հարակից այլ թեմաներ:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը