Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպել է զինվորական հեղաշրջման հետևանքով պաշտոնից հեռացված Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին: Կալանքի տակ գտնվող Եգիպտոսի նախկին ղեկավարի հետ հանդիպմանը Էշթոնին տարել են ուղղաթիռով. Մուրսիի գտնվելու վայրը շարունակում է գաղտնի պահվել։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։ Հանդիպումը տևել է երկու ժամ։
Իսկ նախօրեին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը հանդիպել էր Եգիպտոսի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էր ունեցել զինված հեղաշրջումը։
Ի դեպ, Էշթոնն առաջին օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյան է, ով հանդիպել է Եգիպտոսի նախկին նախագահի հետ:
Քեթրին Էշթոնը հանդիպել է Մոհամմեդ Մուրսիին