Լրահոս

30.07.2013 21:39


Անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող թուրք զինվորականները հեռացվել են ծառայությունից

Անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող թուրք զինվորականները հեռացվել են ծառայությունից

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար Թուրքիայի զինված ուժերի 8 սերժանտ հեռացվել է ծառայությունից։ Այդ մասին հայտնել է երկրի Ընտանեկան հարցերով և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Շահինը։

Նրա խոսքով՝ զինվորականների գործն արդեն դատարանում է՝ ընթանում է քննություն։

Անչափահասի բռնաբարության փաստը բացահայտվել էր ամիսներ առաջ։ 16-ամյա աղջիկն իր դեմ կատարված բռնարարքի հայտարարությամբ դիմել էր ոստիկանություն։ Հետաքննության արդյունքում ձերբակալվել էր թուրքական բանակի 8 սերժանտ։

Այս խորագրի վերջին նյութերը