Նոր ճանապարհատրանսպորտային պատահար Մոսկվայում հայ վարորդի մասնակցությամբ
Երեկ կեսգիշերին Մոսկվայում տեղի է ունեցել հերթական ճանապարհատրանսպորտային պատահարը: Ազգությամբ հայ, Ռուսաստանի Դաշնության 40–ամյա քաղաքացի Հակոբը Մարշալ Կուտակով փողոցում՝ «Յանտար» սպորտային պալատի հարևանությամբ, բեռնատարով բախվել է տրամվային:
Վարորդի հավաստիացումներով՝ նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է ձախից ընթացող մարդատարի հետ չբախվելու վրա և չի նկատել առջևից ընթացող տրամվայը:
Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարի վարորդը սկզբից արգելակել է մեքենան, որից հետո շարունակել է ընթացքը և բախվել տրամվայի հետ: Ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն արձանագրվել: