Լրահոս

31.07.2013 09:15


Առաջարկ Հանրային խորհրդին

Առաջարկ Հանրային խորհրդին

Ս․թ հուլիսի 30-ին Հանրային խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Գասպարյանը կապվել է մի քանի ակտիվիստների հետ և տեղյակ պահել Հանրային խորհրդում՝ 31.07.2013-ին ժամը 14:00-ին տրանսպորտային խնդիրների վերաբերյալ կայանալիք քննարկման մասին` հրավիրելով վեց հոգու այդ քննարկմանը մասնակցելու համար: Ակտիվիստները այդ մասին տեղեկությունը տեղադրել են «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում՝ հաշվի առնելով, որ խմբի ցանկացած անդամ կարող է և իրավունք ունի մասնակցել:
Հայտարարում ենք, որ Հանրային խորհրդի նախաձեռնողականությունը ողջունելի է. այն կնպաստի գործընթացի ավելի հանրօգուտ զարգացմանը: Սակայն, տրանսպորտի թանկացմանդեմ նախաձեռնությունը ձևավորվել և ծավալվել է ապակենտրոն և հորիզոնական սկզբունքով, ուստի այժմ դժվար է ողջ նախաձեռնությունը ներկայացնող ներկայացուցչական խումբ ձևավորելը։ Տրանսպորտային խնդիրների դեմ պայքարի մասնակիցները ամեն օր ժամը 20:00-ինհավաքվում են Մաշտոցի պուրակում և հանրային ժողովի ձևաչափով քննարկում հետագաանելիքներն ու խնդիրները: Հորդորում ենք հանրային խորհրդին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա մասնակցել:
Կանխավ շնորհակալ ենք:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը