Աշխարհ

31.07.2013 10:42


Թուրքիայի ԱԳՆ–ն հերքել է Եգիպտոսի հետ կնքված համաձայնագրերի սառեցման մասին լուրերը

Թուրքիայի ԱԳՆ–ն հերքել է Եգիպտոսի հետ կնքված համաձայնագրերի սառեցման մասին լուրերը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է լրատվամիջոցներում հայտնված լուրը, թե իբր Թուրքիան դադարեցրել է Եգիպտոսի հետ թիվ 27 համձայնագրի կիրառությունը:

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նշյալ հրապարակումներն անհիմն են: Ուժի մեջ մտած համաձայնագրերը շարունակում են գործել»:

Նշենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե անցած տարի Թուրքիայի վարչապետ Էրդողանի Եգիպտոս կատարած այցի ժամանակ կնքված մոտ 30 արձանագրություններն ու համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերը Թուրքիան սառեցրել է ի պատասխան Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման:

Այս խորագրի վերջին նյութերը