Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները թռուցիկներ են բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Դրանցում ներկայացված է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունների պահանջը։
Ինչպես ակտիվիստներից Լենա Նազարյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում, քաղաքապետարանի աշխատակիցները դժկամությամբ են ընդունել իրենց թռուցիկները։
«Նախ, մարդիկ չէին ժպտում, ավելին՝ շատ լարված, դժգոհ, բարկացած դեմքի արտահայտությամբ արագ-արագ խուճապահար սկսում էին բարձրանալ դեպի մուտքը, որ հանկարծ իրանց թռուցիկ չհասնի: Այմարդիկ, հոդուքչտեսչե՞ք, ի՞նչէնշանակումխոժոռվածդեմքովհրելարմունկովուարագփախնել... ո՞վէձեզտենցհուշտարել, որշնչակտուր,գլխակորույս,ամենինչմոռացած….
Բա որ մուտքի մոտ դրեցին աղբարկղ: Այն մարդիկ, ովքեր պատահաբար վերցնում էին, միանգամից հասկանում էին, որ թռուցիկըպետքէցուցադրաբարճմռթելուգցելաղբարկղը, որինֆոններսչթափանցիուչտարածվի։Իհարկե, բոլորն էլ նորմալ մարդիկ են, այլ պայմաններում գուցե շատ էլ բարեկիրթ ու հաղորդակից, բայց «կարողապատուհանիցնայումեն՝թռուցիկվերցնումեն, թե՞չէ» միտքը նրանց դարձնում է կոպիտ, դժգոհ, նյարդային, հոգնած ու անզոր»,–նկարագրել է նա:
Թռուցիկներ բաժանելուն զուգահեռ այսօր ևս քաղաքապետարանի մոտ շարունակվում է նստացույցը։
Ժամը17:00-ից էլ Մաշտոցիպողոտա-Ամիրյանխաչմերուկիկանգառումնույնաբովանդակ թռուցիկներ են բաժանվել ուղևորներին և վարորդներին։
Թռուցիկներ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին
Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները թռուցիկներ են բաժանել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Դրանցում ներկայացված է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունների պահանջը։
Ինչպես ակտիվիստներից Լենա Նազարյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում, քաղաքապետարանի աշխատակիցները դժկամությամբ են ընդունել իրենց թռուցիկները։
«Նախ, մարդիկ չէին ժպտում, ավելին՝ շատ լարված, դժգոհ, բարկացած դեմքի արտահայտությամբ արագ-արագ խուճապահար սկսում էին բարձրանալ դեպի մուտքը, որ հանկարծ իրանց թռուցիկ չհասնի: Այ մարդիկ, հո դուք չտես չե՞ք, ի՞նչ է նշանակում խոժոռված դեմքով հրել արմունկով ու արագ փախնել... ո՞վ է ձեզ տենց հուշտ արել, որ շնչակտուր, գլխակորույս, ամեն ինչ մոռացած….
Բա որ մուտքի մոտ դրեցին աղբարկղ: Այն մարդիկ, ովքեր պատահաբար վերցնում էին, միանգամից հասկանում էին, որ թռուցիկը պետք է ցուցադրաբար ճմռթել ու գցել աղբարկղը, որ ինֆոն ներս չթափանցի ու չտարածվի։ Իհարկե, բոլորն էլ նորմալ մարդիկ են, այլ պայմաններում գուցե շատ էլ բարեկիրթ ու հաղորդակից, բայց «կարող ա պատուհանից նայում են՝ թռուցիկ վերցնում են, թե՞չէ» միտքը նրանց դարձնում է կոպիտ, դժգոհ, նյարդային, հոգնած ու անզոր»,–նկարագրել է նա:
Թռուցիկներ բաժանելուն զուգահեռ այսօր ևս քաղաքապետարանի մոտ շարունակվում է նստացույցը։
Ժամը 17:00-ից էլ Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկի կանգառում նույնաբովանդակ թռուցիկներ են բաժանվել ուղևորներին և վարորդներին։
Երեկոյան հնարավոր է Հենրիկ Նավասարդյանին պատկանող 18 համարի ավտովոբուսի գծին ուղղված թիրախային գործողություն։
Իսկ Ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում ավանդական քննարկումից հետո նախատեսված է երթ դեպի քաղաքապետարան՝ նստացույցի մասնակիցներին աջակցելու։
7or.am